Թուրքիան կարող է մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը. Ֆիդան Նեթանյահուն հրամայել է հզոր հարվածներ հասցնել «Հըզբոլլահի» դիրքերին Թրամփ. Ամերիկացի բանակցողների այցի չեղարկումը չի նշանակում Իրանի վրա հարվածների վերսկսում Օրբանը հրաժարվել է Հունգարիայի խորհրդարանի պատգամավորական մանդատից Քաղաքացու օրը` մեր սիրելի քաղաքացիների հետ․ Անահիտ Ավանեսյան Հայտնաբերվել է մի արտադրանք, որը արագացնում է տղամարդկանց մոտ հիշողության վատթարացումը Արաղչի. Իրանը վստահ չէ, որ ԱՄՆ-ն պատրաստ է երկխոսության Բժիշկը բացատրեց, թե արդյոք հոնքերի սեղմակը կարող է թեթևացնել միգրենը Ալիև. Ադրբեջանն ու Ուկրաինան կարող են համատեղ արտադրել ռազմարդյունաբերական համալիրի արտադրանք Գիտնականները պարզել են, որ դեպրեսիայի պատճառը կարող է լինել նեանդերտալյան գեները Գիտնականները բացատրել են «վեցերորդ զգայարանի» երևույթը Բարեփոխո՞ւմ, թե՞ յուրացում. ինչ է իրականում ասում իշխանության ծրագրի 10-րդ կետը․ Տիրատուր քահանա 

Հայկական ֆուտբոլի ռեգրեսն իր գագաթնակետում․ ֆուտբոլային հասարակությունը պահանջում է Մելիքբեկյանի հրաժարականը

Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հրաժարականի շուրջ կրքերը շարունակվում են բորբոքվել, ընդհուպ կիսվել ու ճամբարների են վերածվել նույնիսկ ֆուտբոլային ակումբներն ու այս գույները խտացել են հատկապես քաղաքական ենթատեքստում։

Ամեն բան սկսվեց 2024թ․ հոկտեմբերի 13-ին ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի չորրոդ տուրում Երևանում կայացած Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա ֆուտբոլային հանդիպման ժամանակ Հայաստանի ազգային հավաքականի 0։2 հաշվով կրած պարտությունից հետո։

Հանդիպումից անմիջապես հետո «Հայաստանի առաջին ճակատ» (ՖԱՖ) ֆուտբոլային երկրպագուների շարժումը հարյուրավոր այլ ֆուտբոլասերների հետ ուղևորվեց դեպի ՀՖՖ գրասենյակ՝ պահանջելու հանդիպում ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ։

ՀՖՖ նախագահը չընդունեց նրանց, ու այստեղից սկսվեց Մելիքբեկյանի հրաժարականի արշավը․ սկիզբը դրեցին  ՖԱՖ անդամները՝ իրենց խոսքով պայքարելու «ֆուտբոլում տիրող անմխիթար վիճակի դեմ»։ ՖԱՖ շարժման հիմնադիր Սերգեյ Ջանջոյանը, մասնավորապես, նշել է․ «Մենք աջակցել ենք Արմեն Մելիքբեկյանի ժամանակին, բայց այժմ հասել ենք այն կետին, որ ՀՖՖ նախագահը պետք է հրաժարական տա»։

Արշավին առավել մեծ թափ հաղորդեցին սպորտային մեկնաբաններն ու լրագրողները՝ ՀՖՖ ղեկավարության գործունեության դեմ սոցցանցերում կարծիքների տարափ, հրաժարականի պահանջներ ու կոշտ քննադատական ելույթներ հնչեցնելով, իսկ ահա վերջին ակորդը տվեցին առաջատար ֆուտբոլային ակումբները։

Այսօր մեկ տարի առաջ վերընտրված Մելիքբեկյանի հրաժարականի պահանջով ակտիվորեն հանդես է գալիս ոչ միայն ֆուտբոլասեր համայնքը, այլև հայկական խոշոր՝ «Շիրակ», «Փյունիկ» և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբները՝ ղեկավար անձանց դեմքերով, սա հայկական ֆուտբոլում աննախադեպ երևույթ է։

«Շիրակ» ակումբի նախագահ Արման Սահակյանը հայկական ֆուտբոլի շարունակական ձախողումները կապել է համակարգի խորքային խնդիրների, ֆեդերացիայի և թիմերի միջև համագործակցության բացակայության, երիտասարդ ֆուտբոլիստների դեմոտիվացիայի, հայկական ֆուտբոլում հայ ֆուտբոլիստների աննկարագրելի սղության (նշում է, որ Հայաստանում ֆուտբոլով զբաղվում է ընդհամենը 7-8 հազար երիտասարդ, իսկ առհասարակ ազգային հավաքականի մեծամասնությունը չունի հայկական ֆուտբոլային կրթություն) և այլ առանքային գործոնների հետ։ Ըստ Սահակյանի՝ հայկական ֆուտբոլում «մեխանիզմը չի աշխատում», քանի որ պատանեկան թիմերի խայտառակ հաշիվներով կրած պարտություններն արդեն իսկ դեմոտիվացնում են երիտասարդներին՝ ֆուտբոլային կարիերան շարունակելու հարցում, ինչն էլ հանգեցնում է որակյալ կադրերի սղության, երբեմն էլ նույնիսկ բացակայության։

Ամենաազդեցիկներից «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը, որն առաջիններից մեկն է, որ դեռևս 2022թ․-ից հնչեցրել է ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջը, շատ ավելի տպավորիչ բացահայտումներ է արել, ընդհուպ հանցագործության մասին հայտարարություն անելով հանրայնացրել ներքին ճնշումներից որոշ դրվագներ։

Փյունիկ ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը փակագծեր է բացել՝ իր սկանդալային հարցազրույցում, որի շարժառիթը հենց ՀՖՖ նախագահ Մելիքբեկյանի   կողմնակալ վեաբերմունք է եղել «Փյունիկի»  հանդեպ, ինչից հետո էլ Արթուր Սողոմոնյանը հայտարարել է, որ այդ ներքին խարդավանքների համար ստիպված վաճառքի է հանում իր մրցունակ ակումբը։

Ընդգծենք, Մելիքբեկյանն այս աղմկահարույց ելույթին անգամ հարկ  չհամարեց արձագանքել, գուցե հակափաստարկ չուներ․ փոխարենը ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը, ով երկար տարիներ եղել է Փաշինյանին ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթի  լրագրողը, «FastSport»-ի եթերում վիրավորանքներ էր հնչեցրել «Փյունիկ»-ի հասցեին։

«Սա հերթական անգամ ապացուցում է, որ Արմեն Նիկողոսյանն այն աստիճան է ցածրացել ու հուսալքվել, որ դիմում է էժանագին մանիպուլյացիաների ու կեղծիքի՝ ՀՖՖ ղեկավարության վարկաբեկված հեղինակությունը վերականգնելու և ուրիշներին նսեմացնելու համար: Անթույլատրելի ենք համարում ՀՖՖ ներկայացուցչի նման պահվածքը, որը, նախ և առաջ արատավորում է ամբողջ հայկական ֆուտբոլի իմիջը։ Կոչ ենք անում ՀՖՖ փոխնախագահին կենտրոնանալ իր անմիջական պարտականությունների վրա, որոնց անբարեխիղճ կատարումն արդեն իսկ հանգեցրել է հայկական ֆուտբոլում չտեսնված աղետալի վիճակի: Մենք վերահաստատում ենք համերաշխություն հայկական ֆուտբոլի բոլոր երկրպագուական շարժումներին և պահանջում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործող ղեկավարության անհապաղ հրաժարականը»,- արձագանքելով հայտարարել էր «Փյունիկ» ՖԱ նախագահը:

Ֆուտբոլի աղետալի վիճակը առաջին անգամ ստիպել է անկեղծանալ նաև ֆուտբոլային մեկկնաբաններին։  Լրագրող Ռոբերտ Գասպարյանիօն օրինակ չի բավարարել գլխավոր մարզչին հեռացնելը, ասել է, որ Ալեքսանդր Պետրակովը դեռևս անցած տարի պետք է հեռացվեր՝ իր տված անբավարար արդյունքների համար, բայց ֆուտբոլային միջավայրն է դարձեծ ծայրահեղ անառողջ ու անպտուղ․

«18 հանդիպում, ընդամենը 4 հաղթանակ, որոնցից մեկն՝ ընկերական, և 0 չոր հանդիպում։ Դա ուղղակի խոսուն թվեր են, և ինձ թվում է՝ Ալեքսանդր Պետրակովը սպառել էր իրեն շատ վաղուց Հայաստանի հավաքականում։ Պետք է խնդիրը նայել խորքային, այսինքն՝ նայել՝ ինչ արդյունքներ են ցույց տալիս մանկապատանեկան հավաքականները մեր՝ մինչև 16, 17, 19 և 21 տարեկանները, դա ուղղակի սահմռկեցուցիչ է․ պարտություններ պարտությունների հետևից՝ 0։6, 0։8, 0։9՝ սա Հայաստանի ազգային հավաքականի նոր սերունդն է։ Բողոքելով Ռուբեն Հայրապետյանի ղեկավարած Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից՝ նոր ուժերը պետք է գային և լիովին փոխեին հայկական ֆուտբոլը, բայց դա տեղի չունեցավ ընդհանրապես։ Արդյունքները ոնց վատ կային, տենց վատ էլ մնացին»։

Իսկ Էդուարդ Քալանթարյանը, ով արդեն իսկ հասցրել է խոսել Արմեն Մելիքբեկյանի՝ թուրքական շահը սպասարկելու և մեկնաբանից ՀՖՖ նախագահ դառնալու կարճ և հեշտ ուղու մասին, թեմային անդրադառնալով, նշել է, որ Հայաստանը չունի երիտասարդ տաղանդների պակաս, սակայն կա համապատասխան քանակի ու որակի մարզիչների խնդիր, իսկ այս և նման բոլոր այս համակարգային խնդիրները պետք է լուծվեն վերևից

Իր դեմ ընդվզումների ալիքը մեղմելու համար ՀՖՖ նախագահ Մելիքբեկլյանը իբր հնարամիտ գտնվեց ու հայկական ֆուտբոլի պարտությունների շարանի մեղավոր դարձրեց բացառապես   Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովին ու հեռացրեց նրան գլխավոր մարզչի պաշտոնից, իսկ իր հրաժարականի կոչերին ի պատասխան՝ հասկացրեց, որ այդ մասին քննարկում անգամ օրակարգում չկա․

«Այս պահին որքան էլ գայթակղիչ թվա հրաժարականով հեռանալու և այս ծանր բեռից ազատվելու հնարավորությունը, ես ավելի մտահոգ եմ գալիք կարևորագույն տարվա անելիքներով, կիսատ գործերը ավարտելու պատրաստակամությամբ և ապագայի ծրագրերը և նպատակները քննարկման արդյունքում ձևավորելու ցանկությամբ։ ՀՖՖ ղեկավարությունը, իր հերթին, պատրաստ է ցանկացած քննարկումների՝ խնդիրների վերհանման և դրանց լուծումները գտնելու նպատակով»,-ասել էր Արմեն Մելիքբեկյանը։

Այս հայտարարությանը նորից սկսեցին հետևել սուր քննադատություններ․ այնուամենայնիվ ինչո՞վ է պայմանավորված իրականում հայկական ֆուտբոլում տիրող այս ամենաթողությունը։

Այսպես՝ գրեթե մեկ տարի առաջ՝ ՀՖՖ նախագահի ընտրություններին նախորդող օրերին Մելիքբեկյանն իր «նախընտրական քարոզարշավի» շրջանակներում հրապարակեց մոտ 20 րոպե տևողությամբ մի տեսանյութ, որտեղ ինքն իր գործունեությունը ՀՖՖ-ում իր նշանակման պահից ի վեր բոլորովին այլ կերպ է մատուցել՝ կեղծ ու մանիպուլյատիվ տվյալներով ողողված։

Օրինակ՝ հոլովակում խոսում է ենթակառուցվածքների «աննախադեպ» զարգացման մասին առանց հստակեցնելու, թե 2019-2023թթ. ստացած առավել քան 30 մլրդ դրամ եկամուտներից որքա՞նն է ՀՖՖ-ն ուղղել հայկական ֆուտբոլի համար իրապես կարևոր ենթակառուցվածքների զարգացմանը։ 

Արդյո՞ք մոնիտորինգ արվել է, թե տեխնիկական ինչ վիճակում են այդ ընթացքում ՀՖՖ միջոցներով Երևանում և մարզերում կառուցված փոքր դաշտերը, իրականում ինչ հաճախականությամբ են դրանք շահագործվում ու որքանով են ծառայում նպատակին։

Հաշվետվության հեղինակը սահուն կերպով կարողանում է շրջանցել և հուսադրող արտահայտություններով կոծկել նաև տարբեր տարիքային խմբերի հավաքականների խայտառակ մրցելույթներն ու գրանցած ցուցանիշները։ Մելիքբեկյանն իր նախընտրական հոլովակում չի տվել բացատրություն՝ինչու է  Հայաստանի երիտասարդական հավաքականը վերջին 24 խաղերում կրել 22 պարտություն, հաղթել միայն մեկում հաղթել և մեկ խաղ էլ ավարտել ոչ-ոքի արդյունքով։

Չի տվել բացատրություն՝ ինչպես է ստացվում, որ Մ17–ը պարտվել է բոլոր խաղերում, Մ19 հավաքականն էլ պարտվել է վերջին ընտրական խմբի բոլոր խաղերում, այդ թվում՝ Ֆարերյան կղզիների հավաքականին։

Այս տվյալների առկայության և շարունակականության դեպքում ռիսկի տակ է դրվում ոչ միայն հայկական ֆուտբոլի որակական բնութագրիչը, այլև ազգային հավաքականի համար հավաքագրվող ֆուտբոլիստների կոմպետենտ լինելը։

Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահի ընտրություններում հիմնական մրցակցությունն ընթանում էր Մելիքբեկյանի և Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, հայրենադարձ Արաս Օզբիլիսի միջև։

Սպասելիորեն, նախկին սպորտային լրագրող՝ Փաշինյանի կառավարման օրոք որպես իջևանցի ու երբեմնի ընդդիմադիր լրագրող Արմեն Մելիքբեկյանը , ով իր պրոադրբեջանական դիրքորոշումները (օր․՝ «Բանակը ազգի սարսափն է. ոչ «1000 դրամների» օրենքին», «Ինչպես էին հորինում «Սումգայիթն» ու «Խոջալուն»» և այլ հոդվածներ) իր իսկ ստեղծած Epress.am կայքում շարունակաբար արտահայտելու և հակահայ քարոզչություն իրականացնելու համար արժանացել է ՀՀ վարչապետի լիակատար աջակցությանն ու հովանավորությանը, պաշտոնանկ չարվեց և արդյունքում ստեղծվեց պառակտված ֆուտբոլային համայնք, քայքայված հարաբերություններ և  անպտուղ ֆուտբոլային քաղաքակնություն և անորոշ շարունակություն , սա է այսօր հայկական ֆուտբոլի վիճակը։

Հիշեցնենք նաև, որ Արցախի հրապարակում հնչած «Արցախը Հայաստան է ու վերջ» ճակատագրական դարձած ելույթի տեքստում հենց կոդավորեց նաև հայկական ֆուտբոլի ապագան՝ ասելով, որ ֆուտբոլի ազգային հավաքականը մինչև 2050 թ  դառնա աշխարհի կամ Եվրոպայի առաջնութնա մրցանակակիր։

Եվ ահա Փաշինյանի հետ Իջևանում մեծացած Արմեն Մելիքբեկյանը մեծ լոնքերով հարթում է հայկական ֆուտբոլի «փառահեղ –խայտառակ»  ուղին՝ ջախջախիչ ու ամոթալի պարտություններով։

Ըստ էության, ֆուտբոլային հասարակության մեծամասնությունն ու խոշոր ֆուտբոլային ակումբները միաձայն և շարունակաբար մինչ օրս հնչեցնում են ՀՖՖ ղեկավարության հրաժարականի պահանջը, ինչը նոր հնարավորություններ ու հեռանկարներ կարող է ապահովել հայկական ֆուտբոլի համակարգային ակտիվ փոփոխությունների, կառույցների միջև համագործակցության, կադրերի պատրաստման և իրական հայկական ֆուտբոլային կրթության ու մշակույթի ապահովման հարցում։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Թուրքիան կարող է մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը. ՖիդանՆեթանյահուն հրամայել է հզոր հարվածներ հասցնել «Հըզբոլլահի» դիրքերինԹրամփ. Ամերիկացի բանակցողների այցի չեղարկումը չի նշանակում Իրանի վրա հարվածների վերսկսումՕրբանը հրաժարվել է Հունգարիայի խորհրդարանի պատգամավորական մանդատիցՔաղաքացու օրը` մեր սիրելի քաղաքացիների հետ․ Անահիտ ԱվանեսյանՀայտնաբերվել է մի արտադրանք, որը արագացնում է տղամարդկանց մոտ հիշողության վատթարացումըԱրաղչի. Իրանը վստահ չէ, որ ԱՄՆ-ն պատրաստ է երկխոսությանԲժիշկը բացատրեց, թե արդյոք հոնքերի սեղմակը կարող է թեթևացնել միգրենըԱլիև. Ադրբեջանն ու Ուկրաինան կարող են համատեղ արտադրել ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքԳիտնականները պարզել են, որ դեպրեսիայի պատճառը կարող է լինել նեանդերտալյան գեներըԳիտնականները բացատրել են «վեցերորդ զգայարանի» երևույթըԲարեփոխո՞ւմ, թե՞ յուրացում. ինչ է իրականում ասում իշխանության ծրագրի 10-րդ կետը․ Տիրատուր քահանաԱմիրյան փողոցը հիմա․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Գիտնականները սաթի մեջ հայտնաբերել են անսովոր սարդակերպ, որը թվագրվում է 35 միլիոն տարվա վաղեմությամբԱվտովթար՝ Կոտայքի մարզում. «Արծվի թևեր»-ի մոտ բախվել են 2 «Toyota»-ները. կա վիրավորՀայտնաբերվել է խորը քնի ոչ ակնհայտ պայմանՉինաստանում կնոջ ուղեղից ութ սանտիմետր երկարությամբ որդ են հեռացրելԲացահայտվել են որոշ մարդկանց մոտ հոտառության սուր զգացողության պատճառներըՔաղաքացու տոնը Հանրապետության հրապարակում. Արայիկ Հարությունյանը լուսանկար է հրապարակելՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԳիտնականները պարզել են, որ յուրաքանչյուր մարդու ուղեղը «լարված» է երաժշտության հետ ծննդյան պահիցՄիգրենի նոպաների անհայտ խթանիչ է հայտնաբերվելԽնջույք՝ ժանտախտի օրերին․ այսօր ՔՊ-ի տոնն էր, ոչ թե՝ քաղաքացու․Սողոմոնյան (տեսանյութ)ԵԱ․ Վազգեն Թեւանյանը 7:0 հաշվով հաղթեց ադրբեջանցուն եւ դարձավ բրոնզե մեդալակիրԳարիկ Կարապետյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոնՄանվել Խնձրցյանը դարձավ ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՉարենցավանում վարորդը «Գազել»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ապառաժ քարին․ կա վիրավորԸմբշամարտի ԵԱ․ Արսեն Հարությունյանը պարտություն կրեց Օլիմպիական չեմպիոնիցՀայանիստում սկանդալային բացահայտում՝ ԱՄՆ-ից ուղարկված զրահաբաճկոններ (տեսանյութ) Արաղչի. Իրանը վստահ է Պակիստանի լրջության մեջ՝ որպես ԱՄՆ-ի հետ բանակցություններում միջնորդի «Խորոված փարթի»` Ցեղասպանության հիշատակի հաջորդ օրը. Զելենսկին հանդիպել է Ալիևի հետ Ադրբեջանում (տեսանյութ)Դեբեդ գետի կամուրջը անմխիթար վիճակում է. Գառնիկ ԴանիելյանԵրևանի Նորագավիթ թաղամասում կեղտաջրերը լցվում են տան նկուղներ և հողամասերԱմենամյա Ծաղկահավաք միջոցառումն այս տարի տեղի կունենա ապրիլի 26-ին Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքումՎերին Լարս տանող ճանապարհը բաց է բեռնատարների համարՎիեննայի Սբ Ստեփանոս մայր տաճարում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի ոգեկոչման արարողությունԱՄՆ-ն թույլատրել է Մադուրոյին օգտագործել վենեսուելական միջոցներ փաստաբանների վճարման համարԶախարյանը պարզապես վատնեց իր ֆուտբոլային կարիերայի մի քանի տարիները. ԲիլյալետդինովՀայերի գենետիկական կոդը գրեթե անփոփոխ է մնացել վերջին 3000-4000 տարիների ընթացքում, ինչը հազվադեպ երևույթ է համաշխարհային պատմության մեջՍիրիայից և Իրաքից Հայաստան տեղափոխված անձինք ամեն պահի վախենում են, որ կհայտնվեն փողոցում․ ShamshyanՈրտե՞ղ և ու՞մ հանդեպ եք ստանձնում պատասխանատվություն ցեղասպանությունների կանխարգելման հարցում. Բեգլարյանը՝ ՀՀ ԱԳՆ-ինԿրթությունը Հայաստանի զարգացման գլխավոր ռազմավարական ուղղություններից է. Նիկոլ ՓաշինյանԱղոթք բարձրացվեց առ Աստված՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համարԱլեն Սիմոնյանը իր նշանածի՝ Անելյա Գուբրյանի հետ ներկա է «խորոված փարթիին» (տեսանյութ) Արա Գոչունյանը՝ Էրդողանի ուղերձի, Ցեղասպանությունն ուրանալ-չուրանալու և սահմանի բացման մասին (տեսանյութ) Լավ կերանք, սթեյքեր կերանք... խառնիք էլի լրիվ. քաղաքացին՝ «Խորոված փարթի»–ին (տեսանյութ)Փարիզի Աստվածամոր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման պատարագ է մատուցվելԱրմավիրում ծառերի սպանդի հեղինակը նախկին դատախազի որդին է. ShamshyanՀազարավոր մարդիկ տոնում են Քաղաքացու օրը․ Գևորգ Պապոյանը նոր տեսանյութ է հրապարակել Իսրայելը հարվածել է Լիբանանի հարավային հատվածներին
Ամենադիտված