Վարուժան Ավետիսյանի որդին տուգանվել է Փաշինյանին «դավաճան» անվանելու համար
Իրավունք
Նիկոլ Փաշինյանին «դավաճան և վիժվածք» անվանելու համար դատարանն այսօր Դավիթ Ավետիսյանին մեղավոր ճանաչեց և նրա նկատմամբ որպես պատիժ 525 հազար դրամի տուգանք նշանակեց, հայտնում է «Հրապարակ»-ը։
Դավիթ Ավետիսյանը «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանի որդին է։
Անցյալ տարի հուլիսի 2-ին երևանյան այգիներից մեկում Նիկոլ Փաշինյանին ուղղված մի քանի արտահայտություններից հետո Ավետիսյանը բերման էր ենթարկել, ձերբակալվել, որից հետո հարուցվել էր քրեական գործ։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել