Ամեն ինչ հնարավոր է. Արզաքանցյանի կինը շնորհավորել է Թրամփին
Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգը, ֆեյսբուքյան իր էջում շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին:
«Հարգելի՛ պարոն նախագահ Թրամփ, իմ ամենաջերմ շնորհավորանքները նախագահական ընտրություններում Ձեր մեծ հաղթանակի կապակցությամբ: Այս նպատակը վկայում է ձեր ազգի մեծ վստահության մասին ձեր հանդեպ:
Այս հաղթանակը ցույց է տալիս բոլորին, որ ամեն ինչ հնարավոր է։ Այժմ ձեր առաքելությունն է ավարտել այն, ինչ արդեն սկսել եք: Հուսով եմ, որ դուք կդադարեցնեք ցանկացած պատերազմ, որը կախված է ԱՄՆ-ից»,- գրել է նա: