NASA-ն հրապարակել է Յուպիտերի նոր լուսանկարները. դրանցում հստակ երևում են սառը ամպերն ու հսկա փոթորիկները
ԱյլՅուպիտերի նոր պատկերներ են ստացվել Juno միջմոլորակային կայանի շնորհիվ։ Այն անցել է տիեզերական հսկայից նվազագույն հեռավորության վրա։
Լուսանկարները բացահայտում են մակերևութային եղանակային օրինաչափությունների բարդ մանրամասներ, ներառյալ հայտնի բազմագույն գծերը: Ըստ գիտնականների՝ դրանք ամոնիակի և ջրի սառը, քամոտ ամպեր են, որոնք լողում են ջրածնի և հելիումի գազային խառնուրդում:
Բծերը և տարօրինակ պտույտները հսկա փոթորիկներ են, որոնք հարյուրավոր տարիներ մոլեգնում են հսկա մոլորակի մակերեսի վրա: Յուպիտերը Արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակն է և հինգերորդն է Արեգակից հեռավորության վրա։
Աղբյուր` Փաստինֆո