Վարչապետը ելույթ է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի «Տնտեսական անվտանգություն» թեմայով կլոր-սեղան քննարկմանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում մասնակցել է «Տնտեսական անվտանգություն» թեմայով կլոր-սեղան քննարկմանը: Այն անցկացվել է փակ ձևաչափով:
Միջոցառմանը մասնակցել են նաև Վրաստանի, Էստոնիայի, Թուրքիայի, Պորտուգալիայի, Անդորրայի, Բոսնիա-Հերցոգովինայի, Սերբիայի Լատվիայի առաջնորդները:
Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, միջոցառման շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով: