Մեկնարկել է Երևանի նորաձևության շաբաթը
ՀասարակությունԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մասնակցում է Երևանի նորաձևության շաբաթվա բացմանը։ Երևանի քաղաքապետարանը միջոցառման գլխավոր հովանավորներից է։
Երևանի նորաձևության շաբաթվա բացման արարողությունը տեղի է ունենում Բռնադատվածների հուշահամալիրում, որի դռները հազվադեպ են բացվում։ Այս մասին հայտնեց Տիգրան Ավինյանը։
ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանն իր ելույթի խոսքում նշեց, որ այս շաբաթը հայկական տաղանդի դինամիկ զարգացման խորհրդանիշն է։
Նշենք, որ Մեծ Բրիտանիայի դեսպանությունն արդեն երկրորդ տարին է, որ աջակցում է «Երևանի նորաձևության շաբաթ» միջոցառման իրականացմանը։