Դմիտրի Պեսկովը համամիտ չէ Հարիսի այն հայտարարության հետ, ըստ որի Պուտինը «ճաշին կուտի Թրամփին»
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի համաձայնել ԱՄՆ փոխնախագահ, Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Կամալա Հարիսի նախընտրական հայտարարությանը, թե Պուտինը «ճաշին կուտի Թրամփին», հաղորդում է ռուսական ТАСС գործակալությունը:
«Պուտինը մարդկանց չի ուտում»,-ասել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթել է երկրի նախկին նախագահ, Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփը։ Պաշտոնական արդյունքները դեռևս չեն հրապարակվում։ Սակայն հանրապետականներն իրենց վերահսկողության տակ վերցրին նաև ԱՄՆ Սենատը։ Սպասվում է, որ նրանք մեծամասնություն կկազմեն նաև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում։
Աղբյուր` news.am