ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը «Վալդայում» խոսել է Ռուսաստանի հետ հարաբերությունների ապագայի մասին
Հայաստանը տրամադրված է Ռուսաստանի հետ համագործակցելուն, իսկ ՀԱՊԿ-ին երկրի անդամակցության հարցը ժամանակի ընթացքում ավելի պարզ կդառնա։ Այս մասին «Վալդայ» ֆորումի շրջանակներում Life.ru-ի հատուկ թղթակցին ասել է ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։
«Կարծում եմ, որ Հայաստանը տրամադրված է Ռուսաստանի հետ համագործակցելուն։ [Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի հետ համագործակցությանը], կապրենք, կտեսնենք»,- ասել է նա։
Կառավարության նախկին ղեկավարը հավելել է, որ հայ հասարակության մեջ այժմ տարբեր դիրքորոշումներ կան։ Արցախյան պատերազմից հետո Հայաստանի դիրքերում տեկտոնական փոփոխություններ տեղի ունեցան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով։ Նրա կարծիքով՝ հայ ժողովրդին ժամանակ է պետք, որպեսզի իր համար նոր ստրատեգիական որոշումներ կայացնի։