Հռոմի հայտնի Տրևի շատրվանը կարող է 200 հազար եվրոյով պակաս «վաստակել» 8 տարվա դադարից հետո Ջոնի Դեփը կրկին կինովարձույթի առաջին տեղում է Ներդրողների ուշադրությունը կենտրոնացել է Nvidia-ի ապագայի վրա Լիտվան և Լատվիան նույնպես կարող են փակել Ռուսաստանի հետ սահմանը Ադրբեջանը ցանկանում է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության նոր մոդել ձևավորել Երևան-Արմավիր ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը, «Nissan»-ը և «Լադա»-ն․ կա վիրավոր Իրանի արձակած 11 հազար ԱԹՍ-ներից և հրթիռներից միայն երեքն են հասել թիրախին. Թրամփ Ձմեռային անվադողերով երթևեկելու պարտադիր պահանջը չկատարելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 400 վարորդ Նիդերլանդներում բանտարկյալներին վաղաժամ կազատեն՝ տեղերի պակասի պատճառով Եվրոպան հայտարարել է Ուկրաինային տրամադրվող նոր օգնության մասին Հայաստանում ծավալվել են գործընթացներ, որոնք առճակատման նոր համաշխարհային հարթակ են դարձել. Մեդվեդև ԵՄ դիվանագիտության ղեկավար․ Մենք շատ բան ունենք քննարկելու Հարավային Կովկասի գործընկերների հետ 

«Օվերտոնի պատուհանը» բացեց հենց Արարատ Միրզոյանը․ Մադաթյանը՝ «կվադրոբերների» մասին (տեսանյութ)

Հասարակություն

Վերջին շրջանում համացանցում՝ միջազգային մակարդակով, ակտիվորեն տարածվում են «կվադրոբեր» կոչված մարդկանց մասնակցությամբ տարատեսակ տեսանյութեր։ Դրանք հիմնականում դեռահասներ են, որոնք շան կամ կատվի դիմակով և պոչով քայլում են փողոցներում՝ չորս ոտքերի վրա և ընդօրինակում կենդանիների շարժումները։

Ըստ հոգեբան Միհրդատ Մադաթյանի՝ Հայաստանում «կվադրոբերների» մասին առաջին անգամ խոսակցություններ սկսվեցին այն ժամանակ, երբ հանդիպեցին ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները։ Այդ օրը ոչ պաշտոնական զրույցում, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, պատասխանելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այն հարցին, թե ՀՀ-ում «կվադրոբերներ» կան, պատասխանել էր՝ այո։

«Չգիտես՝ ինչու և ինչ փաստերի վրա հիմնվելով, Լավրովի «կվադրոբերների» մասին հարցին Արարատ Միրզոյանը շտապեց պատասխանել, որ Հայաստանում «կվադրոբերներ» կան։ Փոխարենը մտածեր՝ իր հետ խոսելու ուրիշ թեմաներ չունի՞ ՌԴ ԱԳ նախարարը, որը բավականին ստաժավոր դիվանագետ է։ Այս զրույցից հետո մենք՝ «Մադաթյան» հոգեբանական կենտրոնի մասնագետներս, երկար ուսումնասիրություններ սկսեցինք ու փորձեցինք գտնել այդ «կվադրոբերներին»։ Գտանք երկու երեխայի, որոնք շենքի բակում խաղալուց հետո «պոչերը» դրեցին գրպանները և առաջ անցան։ Այսինքն՝ Արարատ Միրզոյանի ներկայացրած «կվադրոբերներն» այդ երկու երեխա՞ն էր»,- հարց բարձրացրեց Մադաթյանը։

«Տեսեք՝ «Օվերտոնի պատուհանը» բացեց հենց Արարատ Միրզոյանը։ Թեմատիկ առումով մեր Արտաքին գործերի նախարարն ի՞նչ կապ ուներ «կվադրոբերների» հետ, չգիտեմ․․․»,- շեշտեց նա ու ընդգծեց ՝ պիտի փորձենք տարբերվել ԱԳ նախարարից ՝ ինտելեկտուալ առումով։

«Ես Արարատ Միրզոյանի տեղը գլուխ կգովայի, որ մեր երկրում «կվադրոբերներ» չկան»,- ասաց հոգեբանը։

Գիտնական-հոգեբան Միհրդատ Մադաթյանը, ԼՈւՐԵՐ.com –ի հետ իր զրույցում խոսելով «կվադրոբերների» մասին, նշեց՝ այս երևույթը իրենից ներկայացնում է էվոլուցիային հակառակ պրոցես՝ մարդը, որպես բանական արարած, հետ է գնում և դառնում է կենդանի։

Հարցին՝ ո՞ր տարիքային խմբում է նկատվում այս երևույթը՝ Մադաթյանը պատասխանեց, որ հիմնականում անցումային տարիքում՝ 10-14 տարեկան դեռահասների մոտ։ Դա, նրա խոսքով, ինքնակայացման խնդիրն է։

Ըստ Մադաթյանի՝ սա գլոբալիստական հերթական ծրագիր է, որն ի սկզբանե նպատակ է ունեցել շեղել դեռահասներին ճիշտ զարգացման ուղղուց՝ օգտվելով նրանց ըմբոստությունից։ Հիմա ավելի վատ պրոցես է տեղի ունենում՝ դեռահասները շեղվում են բանական մարդ դառնալու ճանապարհից։

«Այն էվոլուցիան, որը մենք ապրել ենք, ըստ Դարվինի՝ կապիկից դարձել ենք մարդ, աշխատելու շնորհիվ և այլն, հիմա դեգրադացվում ենք, այսինքն մինչև 10 տարեկան երեխան լինում է մարդ, մաթեմատիկա է սովորում, հետո դառնում շուն և վերջ, կյանքը վերջացավ»։

Մադաթյանի խոսքով՝ վիճակագրությունը ցույց է տալիս, որ դրսում տարածված ենթամշակույթները Հայաստանում էդպիսի լայն տարածում չեն ունենում, ինչպես օրինակ՝ Ռուսաստանում կամ Եվրոպայում։ Այնուամենայնիվ, Հայաստանում այս երևույթի տարածումը կանխելու համար պետք է «գովազդը» դադարեցվի, և, եթե ուշադրություն չդարձնենք, սաղմնային փուլում թողնենք, կվերանա, կգնա։

Հոգեբանը խորհուրդ է տալիս՝ քանի դեռ Հայաստանում այս գլոբալիստական ծրագիրը լայն տարածում չի գտել, «օվերտոնի պատուհանը» չբացել ու լայն տարածում չտալ։

ՄԱՆՐԱՄԱՍԵՐԸ՝ ՏԵՍԱՆՅՈՒԹՈՒՄ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հռոմի հայտնի Տրևի շատրվանը կարող է 200 հազար եվրոյով պակաս «վաստակել»8 տարվա դադարից հետո Ջոնի Դեփը կրկին կինովարձույթի առաջին տեղում էՆերդրողների ուշադրությունը կենտրոնացել է Nvidia-ի ապագայի վրաԼիտվան և Լատվիան նույնպես կարող են փակել Ռուսաստանի հետ սահմանըԱդրբեջանը ցանկանում է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության նոր մոդել ձևավորելԵրևան-Արմավիր ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը, «Nissan»-ը և «Լադա»-ն․ կա վիրավոր Իրանի արձակած 11 հազար ԱԹՍ-ներից և հրթիռներից միայն երեքն են հասել թիրախին. ԹրամփԵվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի խոշոր նավթավերամշակման գործարանների և 47 բանկի դեմՁմեռային անվադողերով երթևեկելու պարտադիր պահանջը չկատարելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 400 վարորդՆիդերլանդներում բանտարկյալներին վաղաժամ կազատեն՝ տեղերի պակասի պատճառովԵվրոպան հայտարարել է Ուկրաինային տրամադրվող նոր օգնության մասինՀայաստանում ծավալվել են գործընթացներ, որոնք առճակատման նոր համաշխարհային հարթակ են դարձել. ՄեդվեդևԵՄ դիվանագիտության ղեկավար․ Մենք շատ բան ունենք քննարկելու Հարավային Կովկասի գործընկերների հետԱնքորիջում Պուտինն ընդունել էր ամերիկյան առաջարկը․ ԼավրովԱստղագուշակը զգուշացրել է. այս 4 կենդանակերպի նշանները պետք է ավելի զգույշ լինեն նոյեմբերի կեսին Պուտինը փոքր-ինչ նահանջում է Ուկրաինայի հարցում. ԹրամփՎարդապետյանը Դուբայի դատախազության ներկայացուցչի հետ քննարկել է ապօրինի գույքի բռնագանձման գործերով փոխգործակցության հնարավորություններըՅակուտիային «հարվածել են» -40°C-ի ցրտերըՏասնյակ կիլոմետրերով նոր ջրագծեր և զգալիորեն կրճատված ջրակորուստներ․ «Վեոլիա Ջուր»Վան Գոգի՝ 180 միլիոն դոլարանոց կտավը դարձել է վեճի առարկաԷդքան ռիսկ ունեն՝ թող ուղիղ եթեր մտնեն․ ի՞նչ է փոխվել մեր կյանքում, որ դուրս են եկել մետրոներ. Հասմիկ Հակոբյան (տեսանյութ) Մեր ժողովուրդներն ունեն պատմական և մշակութային ընդհանրություններ․ Մանավազյանը՝ Ֆրանսիայի դեսպանինՀայաստանում հյուրանոցների ամրագրման պահանջարկը ռուսաստանցիների շրջանում կտրուկ աճել է Երանոս գյուղում «Mercedes G»-ն բախվել է գազալցակայանի տարածքում լիցքավորվող «ՎԱԶ 2121»-ին, ապա լիցքավորման սարքավորմանըԿրակովի ահաբեկչի մարմինը կտեղափոխվի համալսարան՝ բժշկական փորձերի համարԱլավերդի-Ախթալա ճանապարհին բախվել են երկու բեռնատարներն ու «Opel Astra»-ն․ 3 վիրավորներից երկուսը անչափահասներ են Հայ-ադրբեջանական հանդիպում՝ Հայաստանում. ԵՄ-ն ուժեղացնում է ճնշումը Ռուսաստանի վրաԳյումրու բժշկական կենտրոնը տնօրենի նոր պաշտոնակատար ունի Միրզոյանը Բրյուսելում ներկայացրել է TRIPP-ի իրականացման ուղղությամբ Հայաստանի քայլերըԱրցունքները չեն ազատում քաղաքական պատասխանատվությունից․ ԻշխանյանՈւկրաինայի նախկին վարչապետի նախկին խորհրդականի ավտոմեքենան պայթեցնելու մեջ կին է կասկածվում Հոկտեմբերին հսկողական միջոցառումների արդյունքում ՊԵԿ-ը արձանագրել է մի շարք խախտումներ Ատելության քաղաքականությունից դեպի բարոյական վերածնունդ. ինչպե՞ս կոտրել ռեժիմի արժեքային թակարդը«Փարաջանով Քլաբ Հաուս»-ը ներկայացրել է իր բացառիկ նախագիծը «Տուն Էքսպո»-ում20 մլն դրամ կաշառքի գործով ձերբակալվել են ՊԵԿ-ի և Հարկադիր կատարման ծառայության պաշտոնյաներՄոսկվա այցի ընթացքում ԱՄՆ հատուկ բանագնացները քննարկել են Պուտինի և Թրամփի հանդիպումը․ ՈւշակովԷդ բանտերում դուք էլ կհայտնվեք ու մաշկի վրա կզգաք խայտառակ վիճակը․ինձնից պետք է ներողություն խնդրենՂազախստանն արգելել է ձվի ներմուծումը, ներառյալ՝ Հայաստանից Հերթական ԱԺ նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 13 հարցԱպակին՝ մեծ արվեստի լեզու․ Վենետիկում բացվել է ավելի քան 100 գործի ցուցահանդեսԾովերից գողացված ժառանգությունը՝ Փարիզում․ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նոր ցուցահանդեսըՀինգ համաշխարհային պրեմիերա․ Ավստրալիայում նոր երաժշտական ծրագիր է ներկայացվելԳորիսի տարածաշրջանի և Մեղրիի լեռնանցքում թույլ ձյուն է տեղում, իսկ Եղեգնաձորի և Սիսիանի տարածաշրջաններում՝ թույլ անձրևԲահրեյնի հին ամրոցի տակ՝ Դիլմունի հետքերով․ նոր պեղումներ են սկսվում1,15 միլիոն այցելու և վաճառքի աճ․ Շարժայի գրքի տոնավաճառի արդյունքներըՉարենցավանում կամավոր հանձնել են մեծ քանակությամբ զենք-զինամթերքՈւռուցքը դիմադրում է դեղին․ գիտնականները գտել են բջջային փոփոխությունների հետքերՏիեզերքում՝ մազից էլ փոքր ճշգրտումներ․ «Ռոմանը» մոտենում է գիտական աշխատանքինՊուտինի կոշտ ուղերձն ու Եվրոպայի նոր քայլերը. Լարված մթնոլորտ և սուր ելույթներ՝ ԱԺ-ումԱստղերի ծնունդը՝ փոշու վարագույրի հետևում․ NASA-ի օրվա տպավորիչ պատկերը
Ամենադիտված