Աշխատանքներ են տարվում Նոր Հաճնի կամրջի հիմնանորոգումը հնարավորինս արագ ավարտին հասցնելու համար
ՀասարակությունՀ-6, /Հ-2/-Նոր Գեղի-Եղվարդի տրանսպորտային հանգույց-/Մ-1/ ավտոճանապարհի Հրազդան գետի վրայի կամրջի (Նոր Հաճնի կամուրջ) հիմնանորոգման աշխատանքներն իրականացնող կապալառուի հետ կնքված պայմանագրի համաձայն՝ կամրջի հիմնանորոգման ավարտը նախատեսված է 2025 թվականի հուլիսին։ Կապալառու կազմակերպությունն աշխատանքներ է տանում արտերկրից շինանյութերը ներմուծելու և հիմնանորոգումը հնարավորինս կարճ ժամկետում ավարտին հասցնելու ուղղությամբ։
«Ճանապարհային դեպարտամենտից» հայտնում են, որ կամրջով երթևեկության վերականգնման մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն։
Մինչև կամրջով երթևեկության վերականգնումն առանց կցորդի ավտոմոբիլները Նոր Հաճնի կամուրջը կարող են շրջանցել Հ-2, /Հ-1/ (Աբովյան)-Արզնի-/Հ-6/-Նոր Գեղի ճանապարհով, իսկ կցորդով ավտոմոբիլները՝ Տ-6-54, /Հ-5/-Կարենիս-Չարենցավան-/Հ-1/ և Հ-5, /Հ-6/ (Նոր Գեղի)-Արգել-Արզական-Հրազդան ավտոճանապարհներով։