Աջափնյակի վարչական ղեկավարի պաշտոնի համար նոր թեկնածու կա
Քաղաքական«ՔՊ»-ում վերադասավորումները շարունակվում են թե համապետական, թե համայնքային նշանակության պաշտոններում։ Այսօր հրաժարական է տվել Աջափնյակի վարչական ղեկավար Կամսար Բաբինյանը, ինչի մասին հայտնում է «Հրապարակ»-ը։
Պաշտոնական աղբյուրները չեն շտապում արձագանքել տեղեկատվությանը, մինչդեռ «Փաստինֆո»-ի տեղեկություններով, արդեն կա նաեւ փոխարինող թեկնածու, որը Աջափնյակի բնակիչ է ու նախկինում նույն վարչական շրջանում աշխատելու փորձ ունի։