«Mazda»-ն բախվել է արգելապատնեշներին ու հայտնվել Մաշտոցի զինկոմիսարիատի դիմաց, վիրավnր կա․ Shamshyan
Այսօր՝ նոյեմբերի 8-ին, հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել երևանցիներին հայտնի «չարաբաստիկ» ճանապարհներից մեկում։ Ժամը 15:00-ի սահմաններում «Mazda» մակնիշի ավտոմեքենան Աշտարակի խճուղուց դեպի Եղվարդի խճուղի տանող ճանապարհահատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, անցել դրանց վրայով, ապա բախվել հողաթմբերին և գլխիվայր հայտնվել Հալաբյան փողոցում՝ Մաշտոցի զինկոմիսարիատի դիմաց։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները ու, ըստ դեպքի վայրում հավաքվածների, օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: