Ռոբոտ շունը սկսել է հսկել Թրամփի Մար-ա-Լագոյի նստավայրը. NBC
ԱյլԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի նստավայրի շրջակայքը Մար-ա-Լագոյում (Ֆլորիդա) սկսել է պարեկել ռոբոտ-շունը: Տեսանյութը հրապարակել է NBC հեռուստաընկերության տարածաշրջանային մասնաճյուղը։
Ըստ լրատվամիջոցի՝ ընտրություններում նրա հաղթանակից հետո Թրամփի կալվածքում անվտանգության ուժեղացված միջոցներ են մտցվել։ Հերթապահություն են իրականացրել նաև առափնյա պահպանության զինված նավերը։ Հեռուստաալիքը նշել է, որ ԱՄՆ-ում իրավապահ մարմինները սկսել են ռոբոտ շներին ավելի ու ավելի շատ օգտագործել՝ անվտանգության խնդիրներ կատարելու համար։
Նոյեմբերի 6-ին CNN-ը հայտնել էր, որ ԱՄՆ Գաղտնի ծառայությունը դիտարկում է այն գործընթացն արագացնելու հարցը, որով գործակալությունը կսկսի պաշտպանել ոչ միայն Թրամփին, այլև նրա ընտանիքի անդամներին։ Այս միջոցները կապված են քաղաքական գործչի անվտանգության մակարդակի վերանայման հետ՝ հաշվի առնելով նրա մահափորձի երկու դեպքը։