Մոսկվայում տեղի կունենա առաջին ստորջրյա հարսանիքը
Ռուսաստանի մայրաքաղաքում ստեղծվել է Մոսկվարիում, որը զույգերին ջրի տակ հարսանեկան արարողություն անցկացնելու եզակի հնարավորություն կտա։ Այս մասին հայտնել է Մոսկվայի փոխքաղաքապետ Անաստասիա Ռակովան։
Ինչպես հայտնում է «Վեստի.ռու»-ն, ցանկացողները պետք է ունենան ջրասուզակի վկայական և մինչև նոյեմբերի 14-ը էլեկտրոնային փոստով ուղարկեն իրենց ծանոթության պատմությունը մայրաքաղաքի ԶԱԳՍ։
Փոխքաղաքապետն ասել է, որ Մոսկվայում զույգերն արդեն ամուսնացել են օդում՝ ճոպանուղու խցիկներում, ինչպես նաև գետնի տակ՝ մետրոյի Մայակովսկայա կայարանում։