Երիտասարդի մոտ լիցքավորված գազային ատրճանակ է հայտնաբերվել
Հասարակություն
ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ Երևան քաղաքի վարչության ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 6-ի ժամը 12-ին Սևանի փողոցում հայտնաբերել, ապօրինի զենք կրելու և պահելու կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին են ներկայացրել 33-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է գազային ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 3 փամփուշտով:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)