«Մուսալեռ» ռեստորանային համալիրում հրդեհը ոչնչացրել է 7 տաղավար
Արտակարգ Պատահար
Նոյեմբերի 10-ին, ժամը 22:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզում գտնվող ռեստորաններից մեկի տարածքում (Մուսալեռ գյուղում գործող համանուն ռեստորանային համալիրում-խմբ.) հրդեհ է բռնկվել։
Տեղեկությունը հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու, ապա ևս չորս մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։44-ին, մարվել՝ 23։42-ին։ Այրվել է յոթ տաղավար (մոտ 250 քմ)․ տուժածներ չկան։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան