44-օրյա պատերազմի զեկույցում բացահայտումներ կան․ Անդրանիկ Քոչարյան
Տեսանյութեր44-օրյա պատերազմի զեկույցում կան բացահայտումներ։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե երբ կներկայացվի 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի զեկույցը։
«Վերջին օրերին զեկույցի հետ կապված տեսնում եմ շահարկումներ, վերլուծություններ, որ Անդրանիկ Քոչարյանը ինչ-որ գաղտնի թղթեր ունի։ Անդրանիկ Քոչարյանը գաղտնի փաստատթղթեր չի կարող ունենալ, որովհետև հանձնաժողովը ստեղծված է ԱԺ-ի կողմից և այդ աշխատանքը Ազգային ժողովի և պետության սեփականությունն է։ Զեկույցը ներկայացնելուց հետո այն կծառայի մեր երկրի անվտանգությանը, իսկ ընթացակարգով մեն շարժվումենք, դեկտեմբեր ամսին փորձաքննությունների փուլ կմտնի»,- նշեց Քոչարյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ զեկույցը, որպես այդպիսին, ավարտված է։