Շուրջ 700 հայկական բեռնատար սպասում է Վերին Լարսի անցակետում․ դրանցից մեծ մասը հայկական են
Ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետը հատելու համար սպասում է շուրջ 700 հայկական բեռնատար։
Այս մասին հայտնում են Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնից։
Ընդհանուր առմամբ, տարբեր երկրներից 2170 տրանսպորտային միջոց է սպասում «Վերին Լարս» անցակետը հատելուն: Դրանցից 677-ը հայկական են։
Բեռնատարների կուտակումները կապված են Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում եղանակային պայմանների վատթարացման հետ: