Բաքվում COP29-ին մասնակցելու վերջնական որոշում չկա․ Վահան Կոստանյան (տեսանյութ)
ՔաղաքականԲաքվում այսօր մեկնարկած COP29 մասնակցելու վերջնական որոշում չկա։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։
«Դեռ հստակ որոշում չունենք։ Վստահաբար, որ պահին որ լինի վերջնական որոշում պատշաճ կերպով կտեղեկացնենք ի վերջո մասնակցում ենք, թե ոչ և ինչ մակարդակով ենք մասնակցելու»,- նշեց Կոստանյանը։
Հիշեցնենք, ՄԱԿ-ի միջոցառումը Բաքվում անցկացնելու որոշումը կայացվեց 2023-ի դեկտեմբերին՝ Արցախի վրա ադրբեջանական լայնածավալ հարձակումից և Արցախի հայաթափումից ընդամենը 3 ամիս անց։ Հատկանշական է, որ որոշումն ընդունվեց այդ թվում պաշտոնական Երևանի աջակցության շնորհիվ, ինչի դիմաց Բաքուն համաձայնեց ազատ արձակել 32 հայ ռազմագերիների։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու