Դուք էիք համակարգում մարդասիրական օգնությունը Արցախին, որն այդպես էլ տեղ չհասավ. Էդգար Ղազարյանը՝ Կոստանյանին (տեսանյութ)
ՔաղաքականԱԺ-ում երեխաների իրավունքների պաշտպանության վերաբերյալ լսումների ժամանակ հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն հարց ուղղեց ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանին։
Նա մասնավորապես, ասաց․ «Ադրբեջանի կողմից Արցախը շրջափակման մեջ պահելու ժամանակահատվածում դուք ինքներդ էիք նաև ղեկավարում և համակարգում Արցախի մարդասիրական օգնությունը հասնցնելու կառավարության նախաձեռնությունը, որը այդպես էլ տեղ չհասավ։ Ավելին, 2023-ին Ադրբեջանը ագրեսիա իրականացրեց և դա պատճառ հանդիսացավ ցեղասպանության և Արցախի ողջ հայ էթնիկ բնակչության տեղահանության»,- ասաց Ղազարյանը։
Ի պատասխան, նրա հարցադրման՝ Վահան Կոստանյանն ասաց, որ չի կիսում նրա տեսակետը իրենց կառավարության վերաբերյալ․ «ՀՀ կառավարության վերաբերյալ ձեր գնահատականները թույլ տվեք չկիսել։ Այն հարցերի վերաբերյալ, որոնք ձեր կողմից բարձրացվեցին, դրանց պատասխանները բազմիցս հնչել են»,- նշեց ԱԳ փոխնախարարը։