Արայիկ Հարությունյանը բարով-խերով ազատության մեջ լինի, ամեն ինչ կպատմի՝ Նիկոլին օրերս էդ մասին ասեցի. Մանուկյան (տեսանյութ) Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը. պատասխանն իրենց աթոռի տակ է. Գալեյան (տեսանյութ) 23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս. հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայր 44-օրյա պատերազմում զոհված արցախցու որդին Հայաստանի չեմպիոն է դարձել (տեսանյութ) Դեռ երկու քաղաքական ուժ է հանդիպել Արցախի իշխանությունների հետ. Նժդեհ Իսկանդարյան (տեսանյութ) Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Գեներալ Շեքարչի․ Իրանը կշարունակի հետապնդել Թրամփին և Նեթանյահուին պատերազմից հետո ՀՀ իշխանությունը տեղեկություն է ունեցել պատերազմի մասին, պատասխանատուն ինքն է․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Արցախի կործանման սկիզբը դրվել է 44-օրյա պատերազմով, չպետք է հասնեինք այս իրավիճակին. Շահրամանյան (տեսանյութ) Վարչապետի վրա ձու են նետել Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ ՈՒՂԻՂ. Եռաբլուրում ոգեկոչում են 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը 

Անահիտ Բախշյանը Քյարամյանից ու Վարդապետյանից հանդիպում է պահանջում

Քաղաքական

1999թ․ հոկտեմբերի 27-ի ահաբեկչության ժամանակ սպանված Յուրի Բախշյանի այրին՝ նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը, բաց նամակ է գրել Հայաստանի իրավապահ մարմիններին` պահանջելով հանդիպում.

«Բաց նամակ ՀՀ իրավապահ մարմիններին․

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին

ԱԱԾ տնօրեն պարոն Աբազյանին

ՀՀ քննչական կոմիտեի պետ պարոն Քյարամյանին

ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետ տիկին Գրիգորյանին

Նամակս Ձեզ եմ ուղղում, որովհետև Հայաստանի Հանրապետությանն ու հասարակությանը սպառնացող առկա վտանգներն անչափ մտահոգում են մեր հասարակությանն ու մասնավորապես՝ ինձ, որպես մեր պետության դեմ 25 տարի առաջ՝ 1999թ. հոկտեմբերի 27-ին  ՀՀ Ազգային Ժողովի դահլիճում, կառավարության հետ հարց ու պատասխանի նիստի ժամանակ ԱԱԾ-ի անգործության հետևանքով իրականացված  պետական ահաբեկչության զոհի իրավահաջորդի:

Անչափ մտահոգ եմ, որովհետև Դուք ղեկավարում եք մեր երկրում արդարադատության համակարգը, վերջապես ՀՀ վարչապետի ենթակայության տակ գտնվող այն երկու կառույցները, որոնցից առաջինը Հակահետախուզության, երկրորդը՝ Արտաքին հետախուզության ծառայություններն են:

Հիշեցնում եմ Ձեզ նշածս վերջին 2  կառույցների կանոնադրական նպատակները. 

1.Հակահետախուզությունն ազգային անվտանգության մարմինների իրավասության շրջանակներում իրականացվող  գործառույթների համակարգ է՝ ուղղված օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների և այլ կազմակերպությունների, ինչպես նաև առանձին  անձանց հետախուզական գործունեության բացահայտմանը, կանխմանը և խափանմանը:

2. Արտաքին հետախուզության ծառայության առաքելությունն է Հայաստանի Հանրապետությանն ու հասարակությանը սպառնացող արտաքին վտանգների կանխատեսումը, կանխարգելումը, հակազդումն ու պաշտպանությունը դրանցից, ինչպես նաև պետության զարգացման համար հնարավորությունների վերհանումը՝ քաղաքական որոշումներ կայացնողներին վստահելի, արժանահավատ և կիրարկելի հետախուզական տեղեկությունների տրամադրման ու հատուկ միջոցառումների իրականացման միջոցով։

Ձեր կառույցներին է հանձնարարված մեր պետության դեմ արտաքին վտանգների կանխատեսումն ու կանխարգելումը, բայց 1999թ. հոկտեմբերի 27-ի պետական ահաբեկչությունը փաստում է, որ 1999թ. գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի, 1996-99թթ.ՆԳ և ԱԱ նախարար Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ գործող կառույցը չի՛ կանխատեսել, չի՛ կանխարգելել օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների և այլ կազմակերպությունների, ինչպես նաև առանձին  անձանց հետախուզական գործունեության բացահայտմանը, կանխմանը և խափանմանն այն դեպքում, երբ գլխավոր ահաբեկիչը եղել է ԱԱԾ գործակալ: Այսօր էլ ունենք մտավախություն այս ուղղությամբ, որովհետև նման փորձեր եղել են:

Ելնելով այն փաստից, որ 2019թ. դեկտեմբերի 25-ին ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ հոկտեմբերի 27-ի ահաբեկչության պատվիրատուների, կազմակերպիչների ու հրահրողների  մասով դատավարության անջատված մասի վերաբացված գործը 5 տարի է դոփում է տեղում, իրավունք ունեմ կասկածի տակ դնել Ձեր կառույցների գործունեությունը: Հիմա պարոն Աբազյանը բարձրաձայն կասի՝ 2024թ. փետրվարից այս քրեական գործը գտնվում է ՀՀ քննչականում, ճիշտ եք, բայց ի՞նչ է արել Ձեր կառույցը  հոկտեմբերի 27-ի ահաբեկչության պատվիրատուների, կազմակերպիչների ու հրահրողների  վերաբացված գործը բացահայտելու ուղղությամբ: Պարզվում է՝ ՈՉԻ՛ՆՉ, որովհետև 2020-2023թ.թ. անձամբ, իմ պահանջով  մի քանի անգամ հրավիրվել եմ ԱԱԾ և ոչ միայն ես, արդյունքում ՀՀ դատախազության այս տարվա՝ 2024թ.  հոկտեմբերի 27-ին տարածած ոչինչ չասող հաշվետվությունն է: Դե տիկին Գրիգորյանն էլ, լավագույն դեպքում, կկարդա այս նամակս կասի՝ ես նոր կառույց եմ և անցյալի համար պատասխանատու չեմ: Իսկ ես հարցեր ունեմ.

Պարոն Աբազյան, Ձեզ ծանո՞թ է, դիտե՞լ եք Ազատություն ՌԿ-ի այս նյութը։ Կարդացեք ու տեսեք, թե ինչպիսի բացթողումներով է, մեղմ ասած,  1999-2003թ.թ. տարվել ահաբեկչության բացահայտման գործը՝ հատկապես օտարերկրյա կազմակերպիչների, պատվիրատուների ուղղությամբ: Այնտեղ կան շատ կասկածելի անուն ազգանուններ, որոնք արդեն հարցաքննված պետք է լինեին: Այնինչ ոչինչ չեք արել ու հասարակությանը  հայտնի չէ, թե 2024թ. փետրվարից ՀՀ քննչականում ինչ են անում:

4 տարում այդպես էլ չքննեցիք իմ փաստաբան Զարուհի Մեժլումյանի հիմնավորված հարցադրումները, որոնք կարող էին լույս սփռել ահաբեկչության կազմակերպիչներին բացահայտելու ուղղությամբ: Ոչինչ չարեցիք, չլսեցիք Տարոն Սահակյանին, ով բազմաթիվ լրջագույն փաստեր է ձեզ տրամադրել: 

Տիկին Գրիգորյան, արդյո՞ք Ձեր կառույցն ամեն ինչ անում է նման ահաբեկչությունների կանխարգելման ուղղությամբ:

Պարոն Քյարամյան, հանդիպում եմ պահանջում:

ՀՀ գլխավոր դատախազ տիկին Աննա Վարդապետյան, հանդիպում եմ պահանջում:
Վերջապես հարց ունեմ ՀՀ վարչապետին. Երբ 2023թ. սեպտեմբերի 9-ին Կարեն Դեմիրճյանի արձանի բացման արարողության ժամանակ հայտարարեցիք, որ հոկտեմբերի 27-ի պետական ահաբեկչության մեղավորներին բացահայտելը մեծ պատիվ կբերի Հայաստանի Հանրապետությանը, Հայաստանի իրավապահ համակարգին, այսինքն՝  Ձեր իշխանությանը, կարծում եմ նախապես հետաքրքրվել էիք ԱԱԾ տնօրենից, թե ի՞նչ է արվել այդ ահաբեկչության կազմակերպիչներին, պատվիրատուներին, հրահրողներին բացահայտելու ուղղությամբ և ստացել էիք անհրաժեշտ տեղեկատվություն, բայց այդ  մասին լռում եք թե՛ Դուք, թե՛ ԱԱԾ տնօրենը։ Այսինքն, այդ պատվից զրկել եք Հայաստանի Հանրապետությանն ու ձեր իշխանությանը։

Այսօր էլ լռում է ՀՀ քննչականի պետ պարոն Քյարամյանը:

Իսկ ես չե՛մ լռելու, ես պահանջատեր եմ, ես իմ պետության տե՛րն եմ

Հ.Գ. Դիմում եմ հետաքննող լրագրողներին, Դուք պետք է զբաղվեք այս գործի բացահայտմամբ։ Դուք կարող եք»,- գրված է նամակում։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արայիկ Հարությունյանը բարով-խերով ազատության մեջ լինի, ամեն ինչ կպատմի՝ Նիկոլին օրերս էդ մասին ասեցի. Մանուկյան (տեսանյութ) Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը. պատասխանն իրենց աթոռի տակ է. Գալեյան (տեսանյութ) 23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս. հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայր 44-օրյա պատերազմում զոհված արցախցու որդին Հայաստանի չեմպիոն է դարձել (տեսանյութ) Դեռ երկու քաղաքական ուժ է հանդիպել Արցախի իշխանությունների հետ. Նժդեհ Իսկանդարյան (տեսանյութ) Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Գեներալ Շեքարչի․ Իրանը կշարունակի հետապնդել Թրամփին և Նեթանյահուին պատերազմից հետո ՀՀ իշխանությունը տեղեկություն է ունեցել պատերազմի մասին, պատասխանատուն ինքն է․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Արցախի կործանման սկիզբը դրվել է 44-օրյա պատերազմով, չպետք է հասնեինք այս իրավիճակին. Շահրամանյան (տեսանյութ) Վարչապետի վրա ձու են նետել Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ ՈՒՂԻՂ. Եռաբլուրում ոգեկոչում են 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակըՈւկրաինան պատրաստվում է զանգվածաբար կիրառել որսիչ ԱԹՍ-ներ․ Բուդանովը ժամկետ է նշել Արցախի ժողովուրդը չի հրաժարվել և երբեք չի հրաժարվելու իր հավաքական իրավունքներից. խաղաղությունը չի կարող կառուցվել արդարության շրջանցմամբ. Բաղունց Ի՞նչ պատերազմ, ի՞նչ ես ասում․ Ծառուկյանը հիշեցրել է՝ ինչ էր զգուշացրել 44-օրյա պատերազմից առաջ Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Երևանում բախվել են «Kia»-ն, «Ford»-ը, «Toyota»-ն և թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Սեպտեմբերի 27․ վեց տարի առաջ սկսվեց 44-օրյա պատերազմը ՏԻՄ ընտրություններ են մեկնարկել Հանրապետության չորս համայնքներում Երևանն ու, առհասարակ, Հայաստանը փաստորեն «բաց են» արտաքին թշնամու լրտեսական ու դիվերսիոն գործունեության առջև. Արմեն Այվազյան Արգելվել են օնլայն խաղադրույքները «Տիզը» մահացավ, մյուս 3 «գողականներն» արդարացվեցին․ ինչ եղավ «Զոն նայող Անդուլիկի» գործով Քչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումը Ուկրաինան առաջին անգամ մարտական ռոբոտներ է կիրառել ռուսական զորքերի դեմ Դոնբասում Սեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին Ռուսաստանը չի պատրաստվում դադարեցնել պատերազմը․ Զելենսկի Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Գերմանիայում մաքսավորները գեղեցկության սրահներում ստուգումներ են անցկացրել՝ անօրինական աշխատողներ գտնելու համար Լավրով․ Թուրքիան չի կարող փոխանցել կամ վաճառել С-400-ներն առանց Ռուսաստանի համաձայնության Հաջորդը Վանա լիճն է. Սևանը հատած լողորդը՝ ռեկորդի, առաջին զգացողության և նոր մարտահրավերների մասին (տեսանյութ) Ներկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ Բադալյան Փարիզում մահացել է Գվինեայի նախկին վարչապետ և ընդդիմության առաջնորդ Սիդյա Տուրեն Իտալական ռազմական մեքենան կրակել է յուրայինների ուղղությամբ Կաթողիկոսի թեկնածու էլ ՔՊ-ն կունենա. Փաշինյանը ինչ վատ տարբերակ է իրենց համար. Իշխանյան (տեսանյութ) Երևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներին Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է 6 տարի անց կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները, Սանկտ ՊետերբուրգումԼավրովն ու Գերմանիայի ԱԳ նախարարը հանդիպել են 4,5 տարվա ընդմիջումից հետո Լեհաստանում քահանայի սպանության համար ձերբակալվել է Ուկրաինայի քաղաքացիԱյգեստանի դպրոցում 6 աշակերտի ինքնազգացողությունը վատացել է․ վարչական ղեկավարը հայտնել է պատճառըԲռնցքամարտի օլիմպիական չեմպիոնը կալանավորվել էՀայաստանն ու Կիպրոսը ցանկանում են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և առևտրի ոլորտներում 40 տարի բանտում անցկացնելուց հետո արդարացվել է Բացվել է վայրի կենդանիների վերականգնման առաջին պետական կենտրոնըԱրգելք Թուրքիայում գտնվող հայաստանցիներին․ ՌԴ բանակը նոր բնակավայրեր է վերցրել վերահսկողության տակ (տեսանյութ) Ֆինլանդիայի նախագահին ռազմական տրիբունալ են կանխատեսել՝ Ուկրաինային աջակցելու մասին հայտարարությունից հետոԻնքնաթիռում ուղևոր է մահացել. Ի՞նչ է հայտնիՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռիում և Կոտայքում
Ամենադիտված