Հայաստանը COP29-ին ընդառաջ ակտիվորեն մասնակցում էր հակաադրբեջանական քարոզչությանը․ Հաջիև
Արտաքին Քաղաքական«Ցավոք, Հայաստանը պատվիրակություն չի ուղարկել COP29-ին, մինչդեռ այս իրադարձությանն ընդառաջ երկիրն ակտիվորեն մասնակցում էր հակաադրբեջանական քարոզչությանը»,- ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Հաջիևի խոսքով՝ Ադրբեջանը, որպես Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի անդամ, հրավեր է ուղարկել բոլոր կողմերին։
«Ցավոք, Հայաստանը COP29-ում պատվիրակությամբ ներկայացված չէ՝ չնայած հրավերին: Միաժամանակ, Երևանը շարունակում է խոսել տարածաշրջանային համագործակցության և գործընկերության մասին։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ երկիրը միայն միակողմանի քարոզչություն է իրականացնում»,- ասել է նա։