Հրատապ. ԱԺ-ում կքննարկվի Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը (տեսանյութ)
ՏեսանյութերԿառավարութունը պետք է իր հստակ դիրքորոշումը հայտնի Բաքվում պահվող հայ ռազմագերիների հարցով։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին, ԱԺ-ի իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
«Այսօր քննարկվելու է հրատապ թեմա՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ։ Կարծում ենք՝ քաղաքական մեծամասնությունը և կառավարությունը իրենց վերաբերմունքը պետք է հստակ արտահայտեն Ադրբեջանի կողմից իրականացվող այս հակամարդկային արարաքի վերաբերյալ»,- նշեց նա։
Պատգամավորը նաև նշեց, որ շատ լավ առիթ է՝ Ադրբեջանում կազմակերպված COP29-ի շրջանակներում, Հայաստանի ժողովրդի բարձրագույն ներկայացուցչական մարմինը ուղերձ հղի բոլոր ռազմագերիներին արձակելու ուղղությամբ։