Ձերբակալություններ՝ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմում
ՀասարակությունԻրավապահ մարմիններն այսօր գործողություններ են իրականացրել Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնում, հայտնում է Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Հարգելի՛ գործընկերներ,
իրավապահ մարմինների կողմից այսօր գործողություններ են իրականացվել Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնում։
Ըստ այդմ կան ձերբակալվածներ։
Թեմայի հետ կապված այլ տեղեկություններ ճշտելու համար խնդրում եմ դիմել իրավապահ մարմինների մեր գործընկերներին»,– գրել է նա։