Իմ կինը չափահաս է և հաշվետու չէ ինձ, թե որքան աշխատավարձ է ստանում․ ՔՊ-ական պատգամավոր (տեսանյութ)
ՏեսանյութերԻմ կինը չափահաս է և հաշվետու չէ ինձ, թե որքան աշխատավարձ է ստանում։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Տիգրան Պարսիլյանը՝ անդրադառնալով «Ժողովուրդ» օրաթերթի լուրին, ըստ որի Պարսիլյանի կնոջ աշխատավարձը քառապատկվել է:
«Իմ կինը չափահաս կին է և հաշվետու չէ իմ առաջ, այլ հանրության առաջ։ Ես չէ որ պետք է հաշվետվություն պահանջեմ իմ կնոջից իր աշխատավարձի վերաբերյալ։ Իմ պատկերացրած ընտանիքի մոդելն այդպիսին չէ»,- նշեց պատգամավորը։
Պարսիլյանը նշեց, որ իր կինն աշխատում է կրթահամալիրում և տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ է։
Հիշեցնենք, որ այսօր «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր. «Մինչ ՔՊ իշխանության գալը Նվարդ Սարգսյանը (Տիգրան Պարսիլյանի կինը) աշխատել և վարձատրվել է ինչպես շարքային քաղաքացի: Բայց մի քանի տարի անց տիկնոջ աշխատավարձը քառապատկվել է: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2022 թվականին 1.2 միլիոն դրամ աշխատավարձից պատգամավորի կնոջ աշխատավարձը 2023 թվականին դարձել է 4.9 միլիոն դրամ»: