Դեմ եմ կոռուպցիայի ցանկացած դրսևորմանը․ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը՝ իր ենթակաների ձերբակալման մասին
ՔաղաքականԿենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է վարչական շրջանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնում տեղի ունեցած ձերբակալություններին։
«Իրավապահ մարմինների կողմից այսօր գործողություններ են իրականացվել Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնում։
Ըստ այդմ կան ձերբակալվածներ։
Հետևելով տեղի ունեցող իրադարձությունների ընթացքին՝ հավաստիացնում եմ, որ դեմ եմ աշխատանքային լիազորությունների չարաշահմանը և կոռուպցիայի ցանկացած դրսևորմանը։
Հավաստիացնում եմ, որ հետևողական եմ լինելու նման արատավոր երևույթները բացահայտելու և այն արմատախիլ անելու համար։
Թեմայի հետ կապված այլ տեղեկություններ ճշտելու համար խնդրում եմ դիմել իրավապահ մարմինների մեր գործընկերներին»,– գրել է նա։