Ովքեր են Կենտրոն վարչական շրջանի ձերբակալված պաշտոնյաները
ՔաղաքականՔրեական վարույթը, որի շրջանակներում իրավապահները գործողություններ են իրականացրել Կենտրոն վարչական շրջանում, քննում է Հակակոռուպցիոն կոմիտեն:
«Ձերբակալություններն իրականացվել են մեր մոտ քննվող քրեական վարույթի շրջանակում։ Ձերբակալված չորս անձանցից 3-ը պաշտոնատար անձինք են։ Այլ տեղեկատվություն այս պահին չենք կարող տրամադրել` նախաքննության շահերից ելնելով»,- Euromedia24.com-ին հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Ավելի վաղ Factor.am-ը, վկայակոչելով իրավապահ համակարգում իր աղբյուրներին, հայտնել է, որ ձերբակալվել են Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնի պետ Արսեն Աղաբեկյանը, նրա տեղակալը, նույն բաժնի ևս մեկ աշխատակից և մեկ քաղաքացի։
Ըստ նախնական տեղեկությունների՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող գործը վերաբերում է ենթադրյալ կաշառքի և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ անցնելու դեպքին։
Լուսանկարը՝ Factor.am-ի։