Բայրամովը «բաց թողնված հնարավորություն է» համարել Հայաստանի բացակայությունը COP29-ին
Արտաքին ՔաղաքականCOP29-ի ընդգրկունությունն ապահովելու համար Ադրբեջանը հրավերներ է ուղարկել ինչպես Կոնվենցիայի անդամ կողմերին, այնպես էլ Հայաստանին:
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, լրագրողներին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
«Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը գրանցել է իր մի քանի ներկայացուցիչների՝ կապված համաժողովին մասնակցելու հետ, մենք չենք տեսնում նրանց մասնակցությունը COP29-ին։ Կարծում ենք, որ սա բաց թողնված հնարավորություն է նրանց համար»,- նշել է նա։