ԱԺ–ն չընդունեց հայ ռազմագերիների վերաբերյալ ընդդիմության ներկայացրած հայտարարության տեքստը (տեսանյութ)
Քաղաքական«Քաղաքացիական պայամանգիր» խմբակցությունը չմասնակցեց Ադրբեջանում պահվող ռազմագերիների վերաբերյալ հայտարարության նախագծի քվեարկությանը:
Հայատարարության նախագծին կողմ քվեարկեց 30 պատգամավոր:
Այդպիսով` ընդդիմության առաջարկած հայտարարության նախագիծը չընդունվեց:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարեց, ԱԺ պատգամավորների ¼-ի պահանջով օրվա երրորդ նիստում քննարկվելու է հրատապ թեմա՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ, ինչպես նաև նախատեսվում է հայտարարության նախագծի քվեարկություն։