Ադրբեջանը հայ գերիներին այս 4 տարվա ընթացքում օգտագործել է ՀՀ-ից զիջումներ կորզելու համար․ Աբրահամյան
ՔաղաքականԱդրբեջանը հայ գերիներին ու ռազմագերիներին այս 4 տարվա ընթացքում օգտագործել է ՀՀ-ից զիջումներ կորզելու համար: Այս առումով կարևոր եմ համարում COP29-ի անցկացման օրերին գերիների թեմային առնչվող քննարկումը մեր խորհրդարանում, այս մասին հայտարարել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանի համար, որպես հակամարտության կարգավորման հիմք, շարունակում է դրված լինել ուժի կամ դրա սպառնալիքի կիրառումը:
«Ադրբեջանի իրական նպատակը ոչ թե Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն է, այլ` Հայաստանի կենսական շահերի հաշվին Թուրքիայի ու Ադրբեջանի ծավալապաշտական, կայսերապաշտական նպատակների իրագործումը»,- նշեց Աբրահամյանը: