Ճամբարակում բախվել են «Mercedes»-ն ու առանց հաշվառման «ԳԱԶ 52» բեռնատարը. կա 1 զոհ
Արտակարգ ՊատահարԱյսօր՝ նոյեմբերի 12-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 14:50-ի սահմաններում Ճամբարակ քաղաքի Գարդմանի փողոցում բախվել են առանց համարանիշի «ԳԱԶ 52» մակնիշի բեռնատարն ու «Mercedes» մակնիշի ավտոմեքենան:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Ճամբարակի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներից՝ 1 մարտական հաշվարկ:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։