Գրետա Թունբերգը պատրաստվում է գալ Հայաստան. ԶԼՄ
Քաղաքական
Շվեդ բնապահպան ակտիվիստ Գրետա Թունբերգը, ով ժամանել է Թբիլիսի՝ բողոքի ցույցեր կազմակերպելու Ադրբեջանում ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովի դեմ և սատարելու վրացական ընդդիմությանը, ծրագրում է միավորել հարավկովկասյան ակտիվիստներին «ընդդեմ բռնաճնշումների», վրացի լրագրողներին ասել է «Թբիլիսի Փրայդ» կազմակերպության տնօրեն Թամարա Ջակելին, հայտնում է Թբիլիսիում «ВЗГЛЯД» թերթի թղթակիցը:
Ջակելիի խոսքով՝ շվեդ բնապահպան ակտիվիստը «ինքնուրույն և միանգամայն անսպասելիորեն ժամանել է Թուրքիայից»՝ պայմանավորված այն հանգամանքով, որ COP29 գագաթնաժողովն անցկացվում է Ադրբեջանում։
«Գրետա Թունբերգը որոշել է միավորել ակտիվիստներին Վրաստանից, Ադրբեջանից և Հայաստանից, քանի որ և՛ զավեշտական է, և՛ ողբերգական նման գագաթնաժողովի անցկացումը Ադրբեջանում, որի տնտեսությունը հիմնված է նավթի և գազի վրա»,- ասել է Ջակելին։
«Թբիլիսի Փրայդ»-ի տնօրենն ասել է, որ Թունբերգը «ցանկանում է մերկացնել Ալիևին միջազգային հանրության աչքերում, բայց չի գնում Ադրբեջան՝ բոյկոտելով այդ գագաթնաժողովը»։
Նա նաև հայտնել է, որ Թունբերգը Թբիլիսիից կգնա Հայաստան՝ տեղում ակտիվիստներին օգնելու համար։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու