Ինչպե՞ս կարող են ասել՝ ընդդիմությունը թքած ունի գերիների վրա․ Ռուստամյանը՝ Ռուբինյանի արտահայտության մասին (տեսանյութ)
ՏեսանյութերԻնչպե՞ս կարող են ասել՝ ընդդիմությունը թքած ունի գերիների վրա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի արտահայտությանը։
«Գեղամ Մանուկյանը թքա՞ծ ունի եղբոր ճակատագրի վրա, ես թքա՞ծ ունեմ իմ ընկեր Դավիթ Իշխանյանի ճակատագրի վրա»,– լրագրողների հետ զրույցում ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Հիշեցնենք, որ Ռուբինյանը, դիմելով ընդդիմադիր պատգամավորներին, ասել էր․ «Հարգելի ընդդիմադիր գործընկերներ, ես կարծում եմ՝ դուք լիակատար թքած ունեք գերիների ճակատագրի վրա և դուք ընդամենն ուզում եք գերիների առկայությունը վերածել քաղաքական կապիտալի, դա արդեն ձեր սուբկյեկտիվ ընկալումն է»։