Հայտնի է՝ ով կգլխավորի ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը
ԱՄՆԱՄՆ Ազգային հետախուզության նախկին տնօրեն Ջոն Ռեթքլիֆը կգլխավորի Կենտրոնական հետախուզական գործակալությունը (ԿՀՎ)՝ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ներքո։ Այս մասին ասվում է քաղաքական գործչի հայտարարության մեջ, որը հրապարակել է իր անցումային թիմը, փոխանցում են միջազգային ԶԼՄ-ները։
«Ուրախ եմ տեղեկացնել, որ Ազգային հետախուզության նախկին տնօրեն Ջոն Ռեթքլիֆը կգլխավորի Կենտրոնական հետախուզական վարչությունը»,- ասվում է Թրամփի հայտարարության մեջ։
Նշվում է, որ հենց Ռեթքլիֆն է ցրել 2016 թվականին Թրամփի նախընտրական արշավում ռուսական հետքի մասին կեղծ լուրերը։ Հայտարարության մեջ ասվում է, որ այդ տեղեկությունն այնուհետև տարածել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբը, որն այն ժամանակ քարոզարշավի ընթացքում հանրապետականների մրցակիցն էր։