Չե՞ք կարծում, որ ոստիկաններին պետք է թեստավորեն բռնության հակվածության համար․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
ՔաղաքականՉե՞ք կարծում, որ ոստիկանության ծառայողները ծառայության անցնելուց առաջ, որպես պարտադիր պայման, թեստավորում անցնեն բռնության հակվածություն ունենալու համար։ ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հարց ուղղեց Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին։
«Երկրներ կան, որտեղ թեստեր ենհանձնում և ստուգում են ոստիականների հակվածությունը բռնության նկատմամբ։ Որպես այդ ուժերի հետ առնչված մարդ, ինձ մոտտպավորություն է, որ հակառակ ընտրություն է կատարվում և սադիստական հակումներ ունեցող մարդկանց են ընդունում ոստիկանության զորքերում և հատում ստորաբաժանումներում»,- նշեց Խաչատրյանը։
Նա նշեց նաև, որ մինչ այս որևէ բերետ բռնություն կիրառելու համար չի դատվել։