Քանի՞ մարդու պահպանություն է իրականացնում ՊՊԾ-ն և որքա՞ն ծախս է արվում. Մինասյանը՝ Քոչարյանին (տեսանյութ)
ՔաղաքականԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարց ուղղեց Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին, թե ՊՊԾ-ն օրենքով սահմանված 3 պաշտոնատար անձի՝ վարչապետ, նախագահ, ԱԺ նախագահ, պահպանությունից բացի ուրիշ քանի՞ անձի պահպանութուն է իրականացնում և նյութական արժեքով որքա՞ն գումար է ծախսվում։
Ի պատասխան ընդդիմադիր պատգամավորի հարցի՝ Անդրանիկ Քոչարյանն ասաց․ «Դուք նշեցիք պաշտոնյաների պարտադիր պահպանության ցանկը, բայց կան նաև պաշտոնյաներ և անհատներ, որոնք նույնպես կարան առանձին որոշումներով ընդգրկվեն պետական պահպանության ծառայության միջավայրում, դրա մասին որևէ արձանագրում հիմա չեմ անի։ Ծախսերի մասին կա 2025-ի ծախսերի փասթղթերում, կարող եք գալ ինձ մոտ և ծանոթանալ»,- նշեց Քոչարյանը։