Ճամբարակում տեղի ունեցած վթարի հետևանքով 49-ամյա տղամարդը մահացել է
Արտակարգ ՊատահարՆոյեմբերի 12-ին, ժամը 14.50-ի սահմաններում, Ճամբարակի բնակիչ 49-ամյա Գեղամ Մ.-ն, վարելով «Մերսեդեսը», Ճամբարակ քաղաքի Գարդմանի փողոցում բախվել է «ԳԱԶ-53» մակնիշի մի մեքենայի, այնուհետև` ճամփեզրի մետաղյա ճաղերին, ինչի հետևանքով մահացել է:
Հաղորդումը և կից փաստաթղթերն ուղարկվել են Սևանի քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: