ՀՀ ԶՈւ-երը դարձել են Հնդկաստանի ռազմարդյունաբերության գովազդային վահանակը․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
Քաղաքական«ՀՀ ԶՈւ-երը դարձել են Հնդկաստանի ռազմարդյունաբերության գովազդային վահանակը, երեկ ամբողջ հայկական մամուլը գրում է՝ էս ինչ հրթիռն ուղղվել է դեպի Հայաստան»,-ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ կարևորելով սպառազինության գաղտնիության անհարաժեշտությունը։
«Լավ, հնարավոր չի՞ պայմանագիր կնքելիս գրել, որ սրա մասին հրապարակումն արգելվում է, ինչպես ամբողջ աշխարհն է անում»,– նշեց նա։
Ընդդիմադիր պատգամավորն արձանագրեց, որ դրա համար էլ հաճախ լոգիստիկ խնդիրներ են առաջանում։