Կենտրոն վարչական շրջանի ձերբակալված պաշտոնյաները կալանավորվել են
ԻրավունքԵրեկ ձերբակալված Կենտրոն վարչական շրջանի 3 պաշտոնյան և մեկ անձը կալանավորվել են: Այս մասին Euromedia24.com-ին հայտնեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:
«3 պաշտոնյան մեղադրվում են խմբով կաշառք ստանալու համար, մյուս անձը՝ այն տալու»,- նշեց Օհանջանյանը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Euromedia24.com-ը հայտնել էր, որ քրեական վարույթը, որի շրջանակներում իրավապահները գործողություններ են իրականացրել Կենտրոն վարչական շրջանում, քննում է Հակակոռուպցիոն կոմիտեն:
Ըստ ստացված տեղեկությունների՝ ձերբակալվել են Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնի պետ Արսեն Աղաբեկյանը, նրա տեղակալը, նույն բաժնի ևս մեկ աշխատակից և մեկ քաղաքացի։
Ավելի վաղ էլ Երևանի քաղաքապետարանից հայտնել էին, որ իրավապահ մարմինները գործողություններ են իրականացրել Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնում, կան ձերբակալվածներ։