Թուրքիան խզում է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ․ Էրդողան
Թուրքիան խզել է դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի հետ Գազայի հատվածում պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման հետ հակամարտության պատճառով։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Euromedia24.com-ի հաղորդմամբ՝ փոխանցում է Reuters-ը։
«Մենք՝ որպես Թուրքիայի Հանրապետության պետություն և կառավարություն, խզել ենք հարաբերությունները Իսրայելի հետ։ Այս պահին մենք Իսրայելի հետ հարաբերություններ չունենք»,- ասել է պետության ղեկավարը։
Էրդողանը նաեւ ընդգծել է, որ մոտ ապագայում հարաբերությունները վերականգնելու ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվի։
«Թուրքիան դադարեցրել է առևտուրն ու կապերը Իսրայելի հետ, այս հարցը փակված է, մենք կաջակցենք Պաղեստինին նրա արդար պայքարում մինչև վերջ»,- նշել է նա։