Մարզչի հետ կապված անորոշությունը ոչ մի կերպ չի ազդում հավաքականի վրա. Համբարձումյան
ՍպորտՀայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը Ֆարերյան կղզիների հետ վաղը կայանալիք խաղից առաջ նշել է՝ ամեն ինչ անելու են տնային վերջին խաղում հաղթանակի հասնելու և երկրպագուների ուրախացնելու համար:
«Տարբերությունը մեծ չէ, թե որ դիրքում կխաղամ: Խնդիր չեմ տեսնի, եթե լատերալով խաղանք: Կապ չունի՝ որևէ բան ունենք վերցնելու, թե ոչ, մոտիվացիան միշտ մեծ է թե՛ իմ, թե՛ տղաների համար: Վերջին տնային խաղում փորձելու ենք գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրել և ուրախացնել մեր երկրպագուներին:
Մարզչի հետ կապված անորոշությունը չի ազդում հավաքականի ֆուտբոլիստների վրա: Բոլորը միշտ տրամադրված են լավ խաղալու և բարձր արդյունքներ գրանցելու»,- ասել է Համբարձումյանը:
Ապագա մարզչի մասին հարցին՝ Համբարձումյանը պատասխանել է՝ թե, ինչպիսի մասնագետ կլինի հավաքականի ղեկին, կորոշի ֆեդերացիան: