Խորհուրդ եմ տալիս դադարեցնել բանակի սրբագործման մոտեցումը․ Փաշինյան
ՔաղաքականԸնդհանրապես, որպես մի մարդ, ով բանակի սրբագործման հայեցակարգի կրողն է եղել և հետո դառնալի իրականությանն է բախվել, խորհուրդ եմ տալիս դադարեցնել բանակի սրբագործման մոտեցումը։ Այս մասին այսօր՝ Ազգային ժողովում, Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի քննարկումների շրջանկներում իր ամփոփիչ ելույթում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Բանակին պետք է վերաբերվել հարգանքով, պատկառանքով, հոգատարությամբ, բայց բանակը սրբագործման առարկա չպետք է լինի, որովհետև այդ սրբագործումը մեզ կուրացնում է, և մենք չենք տեսնում մեր պրոբլեմն ու մեր անելիքը և բանակի անկումը՝ այն անկումը, որն ունեցել ենք երկար տարիներ։ Մեր բոլոր չարած գործերը լցնում ենք բանակի գլխին․ ինչ չենք արել՝ բանակը կլուծի՝ «Մեր զինվորը, իրա ցավը տանեմ, կուչ եկած, սառած կանի ինքը, բոլորի դեմ կկռվի, ինքը բանն ա, գիտե՞ք՝ ում սերունդն ա՝ Տիգրան Մեծի սերունդն ա, հեսա ստեղից տալու ա, դուրս գա Մադագասկար կղզի»»,- հայտարարեց նա։