ՀՀ ՊՆ պատվիրակությունը Վիեննայում մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի արձանագրությանը նվիրված համաժողովի
ՀասարակությունՆոյեմբերի 11-13-ը Վիեննայում՝ Ավստրիայի զինված ուժերի Պաշտպանական ազգային ակադեմիայում, անցկացվել է «Մշակութային արժեքների պաշտպանությունը 21-րդ դարում. հետևելով զինված ուժերի համար սահմանված պահանջներին» խորագրով միջազգային համաժողովը, որին մասնակցել է նաև ՀՀ ՊՆ պատվիրակությունը՝ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանի գլխավորությամբ:
Համաժողովը նվիրված էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ զինված ընդհարումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 70-ամյակին և 1999 թվականի Երկրորդ արձանագրության 25-ամյակին: