Հաքերները կոտրել են Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի էլեկտրոնային փոստը Հայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհին Լավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածություն Թրամփին մեղադրել են բռնաբարության մեջ «Թրամփի որդու որսը Պուտինի մերձավորի հետ և ՀՀ քաղաքական աղմկահարույց լուրերը» (տեսանյութ) Շուրջ 60 միլիոն դրամի վնաս ջրային ռեսուրսներին․ ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում. ԲԸՏՄ Դուք չեք կարող հարգել ձեր որևէ մի այլախոհի անմեղության կանխավարկածը. Վարդևանյան (տեսանյութ) Հայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարը Տեղյակ չենք՝ քանի հայ է ձերբակալվել, դաշնային իշխանությունները մեզ հետ չեն համագործակցում. Գլենդելի քաղաքապետ Մաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ) Մեղադրական վերդիկտ՝ դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի նկատմամբ Պուտինի խաղաղության պայմանը, Թուրքիայի դեմ դաշինքը․ աշխարհը նոր լարվածության շեմին (տեսանյութ) 

Պետք է փոխել Հայաստանում հաստատված անսկզբունք և անհայրենիք կառավարիչների իշխանությունը և վերադառնալ ազգային շահերի օրակարգ․ Զաքարյան

Հրապարակումներ

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը գրել է․

«Ազգային ժողովում այսօր շարունակվել են ապազգային ելույթների և օտար տեղերից ներարկված «իրական ու պատմական» հայրենիք կեղծ թեզի շուրջ ՔՊ-ական բարբաջանքները: Դրանց չեմ անդրադառնա, որովհետև այն ևս մեկ անգամ գալիս է ապացուցելու ընդդիմության համոզմունքը, որ ՀՀ գործող կառավարիչները հետևողականորեն քայքայում են հայկական պետականության բոլոր իրական ձեռքբերումները, անվտանգության երաշխիքներն ու արժեքային հենասյուները։

Վաղուց ակնհայտ է, որ «իրական և պատմական» հայրենիք կեղծ թեզի շուրջ ճամարտակող երիտասարդներին սորոսական և այլ գրանտային-ապազգային գաղափարներով «զինելը» համահունչ է այն պարտություններին ու ողբերգությանը, որն ապրել է հայ ժողովուրդը: 2018թ-ից այդ քաղաքական դաստիարակությունն օգտագործվեց Հայաստանի ազգային շահերի դեմ՝ գերագույն նպատակ հռչակելով ասֆալտա-տոնածառային շահը և կուշտ փորով անհայրենիք ապրելը: Հենց այդ թեզին էլ մատաղ արեցին ամբողջ Արցախը, 5000-ից ավելի երիտասարդ կյանքեր, մի ամբողջ սերնդի հերոսական պատմությունը և այլ կարևոր արժեքներ:

Մի բան փաստ է. աշխարհը քայլ առ քայլ վերադառնում է դեպի ազգային շահեր, դեպի պահպանողականություն, դեպի ազգերի ինքնության և ինքնիշխանության առաջնահերթություն, դեպի ազգային և համամարդկային դիմագծերը պահելու քաղաքականություն, դեպի արժանապատվություն, հեղինակություն, ինչպես նաև ազգային էլիտաներ ստեղծելու անհրաժեշտություն: Նեոլիբերալիզմը, դրա ծնած արժեքային ճգնաժամն ու Աստծո ստեղծած Մարդու տեսակի ձևախեղումներն աստիճանաբար պարտություն են կրում:

Ի տարբերություն կենդանական աշխարհի՝ մարդը պետք է ունենա իր սեփական ազգային պատկանելությանը տեր կանգնելու կարողություն: Մարդը պետք է ունենա հայրենիք, պետք է ունենա ինքնություն, իրեն բնորոշ մշակույթ, իր հոգևոր ներաշխարհը, իր պատմական հիշողությունը, իր ազգային հերոսներին, իր ազգային առանձնահատկությունները՝ առանց դրանք գերադասելու մյուս ազգերին:

Աշխարհը կրկին փորձում է վերադառնալ իր բնական վիճակին: Այդպիսին է Ռուսաստանի քաղաքականությունը, այդպիսին են Չինաստանը, Հնդկաստանը, Իսրայելը, Իրանը, Ճապոնիան, Լեհաստանը, Հունգարիան, Իտալիան, Սլովակիան, Սերբիան և շատ այլ երկրներ: Այդպիսին է Վրաստանն ու վրաց ժողովրդի՝ իմ կարծիքով՝ ճիշտ ընտրությունը: Այդպիսի քաղաքական զարգացումներ են տեղի ունենում Գերմանիայում, Ավստրիայում և այլ երկրներում:

ԱՄՆ նախագահական և այլ պետական ինստիտուտներում ընտրությունները ևս ցույց են տալիս նեոլիբերալիզմի նահանջը և պահպանողականության աճող պահանջարկը: Դա հույսեր է ներշնչում, որ հնարավորություն կստեղծվի դադարեցնել աշխարհում ստեղծված քաոսը, ու քաղաքականությունը կրկին կարող է վերադառնալ պայմանավորվածությունների ու շահերի նկատմամբ փոխադարձ հարգանքի դաշտ: Բայց դա պահանջելու է շատ ժամանակ, ահռելի ջանքեր և քաղաքական հետևողականություն: Դոնալդ Թրամփի Ամերիկան, իմ կարծիքով, կարող է ընդգծված դրական ազդեցություն ունենալ նաև Հայաստանի ազգային շահերի, դրանց շուրջ միջազգային քաղաքական ու բարոյական աջակցության հարցերում:

Հայաստանի պետական կառույցներն անելիքներ շատ ունեն, և նախ պետք է փոխել Հայաստանում հաստատված անսկզբունք և անհայրենիք կառավարիչների իշխանությունը: Հայաստանը պետք է վերականգնի իր ինքնուրույնությունն ու վստահությունը իր գլխավոր դաշնակից Ռուսաստանի ու մյուս բարեկամ երկրների մոտ: Պետք է վերադառնալ ազգային շահերի օրակարգ և պատմության աղբանոցը նետել վերջին տարիների քաղաքական ցինիզմի, համազգային պառակտումների ու օտար լիբերալիստական կամ թուրքամետ կարտելաների սպասարկման օրակարգերը:

Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունը, աշխարհագրությունը, ազգային-հոգևոր արժեքները, նախկին ձեռքբերումներն ու ներկա իրավունքները հնարավորություն են տալիս համաշխարհային նոր փոփոխությունների ֆոնի վրա, տարածաշրջանում ստանալ գործառույթ և կրկին դառնալ կարևոր գործոն՝ այնպես, ինչպես Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին էր: Այդ կերպ է միայն հնարավոր վերականգնել երաշխավորված անվտանգությունը, երկարատև խաղաղությունը, կայուն զարգացումն ու ազգային արժանապատվությունը:

Կյանքը ցույց տվեց, որ քաղաքականության մեջ նախկին-ներկա հասկացություններ չկան: Քանի դեռ կա քաղաքական ուժը, քանի դեռ պայքարում է իր գաղափարների ու ազգային ծրագրերի համար՝ այն և՛ ներկա է, և՛ ապագա: Հայաստանում Աստծո կամոք և ի հեճուկս իշխանությունների ու նրանց մանկլավիկների՝ ազգային-պահպանողական ուժերը կան: Վստահ եմ, որ նրանք ապագայում էլ ավելի մեծ ազդեցություն են ունենալու Հայաստանի Հանրապետության կարողությունների վերակագնման և դեպի Արցախ հայության վերադարձը համաշխարհային օրակարգ բերելու գործում»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հաքերները կոտրել են Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի էլեկտրոնային փոստըՀայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհինԼավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածությունԹրամփին մեղադրել են բռնաբարության մեջ«Թրամփի որդու որսը Պուտինի մերձավորի հետ և ՀՀ քաղաքական աղմկահարույց լուրերը» (տեսանյութ) Շուրջ 60 միլիոն դրամի վնաս ջրային ռեսուրսներին․ ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում. ԲԸՏՄ Դուք չեք կարող հարգել ձեր որևէ մի այլախոհի անմեղության կանխավարկածը. Վարդևանյան (տեսանյութ) Հայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարըՏեղյակ չենք՝ քանի հայ է ձերբակալվել, դաշնային իշխանությունները մեզ հետ չեն համագործակցում. Գլենդելի քաղաքապետ Մաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ) Մեղադրական վերդիկտ՝ դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի նկատմամբՊուտինի խաղաղության պայմանը, Թուրքիայի դեմ դաշինքը․ աշխարհը նոր լարվածության շեմին (տեսանյութ) Պուտինի խաղաղության պայմանը, Թուրքիայի դեմ դաշինքը․ աշխարհը նոր լարվածության շեմին (տեսանյութ) Նիդերլանդները ողջունում է ՀՀ կառավարության ժողովրդավարական բարեփոխումների օրակարգըԱդրբեջանը ՌԴ-ի համար կայուն և հուսալի գործընկեր է. ՊուտինԳևորգ Թադևոսյանը բրոնզե մեդալ նվաճեց «Թալանել Gucci-ն» և հրկիզել պետական շենքը․ Իտալիայում բացահայտել են Միլանի անկարգությունների մասնակիցների նամակագրությունը «Ձեր TRIPP-ը երկու Հայաստանը չի միացնելու»․ Աղվան Վարդանյանը՝ իշխանությանը«Ադրբեջանը խոսում է «Զանգեզուրի միջանցքի» մասին, իշխանությունը՝ տնտեսական նախագծի»․ Ղահրամանյան«Եթե մեր օրենսդրությունը կարգավորում է ամեն ինչ, ինչո՞ւ են TRIPP-ում նոր եզրույթներ»«Ընտրություններն ապալեգիտիմացնելու փորձերը չեն հաջողի»․ Ռուբինյանը՝ ընդդիմությանը«Առանց փողի զրո վարկանիշ ունեցող կուսակցություն եք»․ Դավոյանը՝ ընդդիմությանըԿարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի մարզիկին և դարձավ ըմբշամարտի աշխարհի չեմպիոնՊատգամավորը ՍԱՏՄ-ից պահանջում է պարզաբանել՝ տրոպիլափս մակաբույծը հասե՞լ է Հայաստան«Ստեփանավանն էր ձեր ամենահարմար համայնքը, բայց պարտվեցիք»․ Չախոյանը՝ ընդդիմությանը«ՔՊ-ն 17 համայնքում ջախջախել է մյուս ուժերին»․ Խաչատրյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասինԳազատար է վնասվել. Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում գազանջատում էԱԺ-ում կրքերը թեժացան Գրիգորյանի ելույթի ժամանակ․ անջատեցին վերջինիս խոսափողըTRIPP-ից մինչև բարձրաստիճան հյուրեր․ Թուրքիան փակում է Սև ծովը ՆԱՏՕ-ի ռազմանավերի առաջԵՊՀ ամբիոնի վարիչը ձերբակալվել է կաշառք վերցնելու կասկածանքով«TRIPP-ի դիմաց համարժեք ոչինչ չենք ստանում, միայն օդի մեջ խոստումներ են»․ ՔոչարյանՊուտինը նշել է, որ համաշխարհային գազի պահանջարկը կշարունակի աճել«Բոլոր ստորագրված թղթերը պատմության աղբանոցն են նետվել»․ Միրզոյանը՝ խաղաղության երաշխիքների մասին«Խաղաղությունը պետք է երաշխավորեն գերտերությունները, ոչ թե Ալիևը»․ ԱբրահամյանԿարապետյանը խոսում է ընտրությունների նախաշեմին մեծաթիվ կալանավորումների մասին«Ադրբեջանը կվերցնի ճանապարհը, իսկ մեզ ոչինչ չի տա»․ Կարապետյանը՝ մտավախության մասին«Ինչո՞ւ խաղաղությունը չեղավ առաջինը, հետո՝ TRIPP-ը»․ Վարդևանյանը՝ համաձայնագրերի մասինԱրարատի մարզի ձկնաբուծարանում շուրջ 60 միլիոն դրամի վնաս է պատճառվել ջրային ռեսուրսներին. ԲԸՏՄԹրամփը հպարտանում է Ղազախստանի հետ իր գործընկերությամբ և անհամբեր սպասում է Տոկաևի հետ հանդիպմանըԿատարի էմիրը և Իրանի նախագահը Մոսկվայում քննարկել են Հորմուզի շուրջ ստեղծված իրավիճակըՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցերըԱճառյան 1-ին փակուղում երթևեկության փոփոխություն կլինի․ տեղադրվել են տեսախցիկներԶելենսկին մեղադրել է Արևմուտքին Ռուսաստանին օգնելու մեջ«ՔՊ-ում պետք է գտնվեն պատգամավորներ, որոնք անվստահություն կհայտնեն Փաշինյանին»․ ՂազարյանԳերմանիայում ամբոխի մեջ մխրճված վարորդը, հնարավոր է, ճանաչել է զոհերին#ՈՒՂԻՂ․ Ազգային ժողովի նիստ. հայտարարությունների ժամ«Մարտի 1-ի և մյուս գործերի դեպքում իշխանությունների նպատակը ոչ թե բացահայտելն է, այլ կոնկրետ մարդկանց կապելը»․ ՔոչարյանԵՊՀ-ում ձերբակալություններ են. Ամբիոնի վարիչներ են ձերբակալվելՖինլանդիայի և Նորվեգիայի առաջնորդները Զելենսկիի հետ քննարկել են Պուտինի հետ զրույցը«Ես անում եմ այն, ինչ արել է Վազգեն Սարգսյանը»․ Միքայելյանը՝ լրագրողին
Ամենադիտված