Արգելվել են օնլայն խաղադրույքները «Տիզը» մահացավ, մյուս 3 «գողականներն» արդարացվեցին․ ինչ եղավ «Զոն նայող Անդուլիկի» գործով Քչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումը Ուկրաինան առաջին անգամ մարտական ռոբոտներ է կիրառել ռուսական զորքերի դեմ Դոնբասում Սեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին Ռուսաստանը չի պատրաստվում դադարեցնել պատերազմը․ Զելենսկի Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Գերմանիայում մաքսավորները գեղեցկության սրահներում ստուգումներ են անցկացրել՝ անօրինական աշխատողներ գտնելու համար Լավրով․ Թուրքիան չի կարող փոխանցել կամ վաճառել С-400-ներն առանց Ռուսաստանի համաձայնության Հաջորդը Վանա լիճն է. Սևանը հատած լողորդը՝ ռեկորդի, առաջին զգացողության և նոր մարտահրավերների մասին (տեսանյութ) 

Բանակի ներսում սպանությունների, ինքնասպանությունների գործերով կոծկման պրոցեսներ են տեղի ունենում․ իրավապաշտպան (տեսանյութ)

Հասարակություն

Բանակի ներսում սպանությունների, ինքնասպանությունների դեպքերը անպատժելիության և դասեր չքաղելու հետևանք են, արդյունք են նրա, որ մարդուն վերաբերվում են որպես ռեսուրս․ համազգեստը, հրացանը, բատինկան ու մարդը նույն հարթության վրա են։ Մինչև այդ խնդիրը չլուծվի, բնականաբար որևէ փոփոխություն չի լինի։ Այս մասին Euromedia24.com-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։ 

Նա անդրադարձավ բանակում մահվան վերջին դեպքին, երբ տեղեկություն տարածվեց, թե գուբախտում զինծառայող է ինքնասպան եղել։ Կարապետյանցը նշեց, թե գուբախտը խիստ սահմանափակ հնարավորություններով տեղ է և չի պատկերացնում՝ ինչպե՞ս կարող էր այնտեղ լինել նման դեպք․ «Չեմ պատկերացնում, որ մարդը հեռախոս պահելու կամ գուբախտում հայտնվելու համար կարող է գնալ ինքնասպանության։ Անշուշտ, այստեղ այլ դետալներ կան, որոնց մասին մենք տեղյակ չենք։ Հույս ունենանք՝ իրավապահ մարմինների աշխատանքի արդյունքում կտեղեկանանք դրա մասին։ 25 տարվա աշխատանքային իմ փորձը ցույց է տալիս, որ որևէ գործ մինչև վերջ չի բացահայտվել, գրեթե բոլոր գործերում կան կարևոր, բնորոշող դետալներ, որոնք բացակայում են, բացատրություն չեն տալիս, ըստ այդմ, երևույթը շարունակվում է»։ 

Հարցին, թե ՊՆ-ն զինվորի մահվան մասին հաղորդագրությունը տարածեց բավականին ուշ, արդյոք քողարկելու միտում տեսնո՞ւմ է դրա հետ կապված՝ Կարապետյանցը պատասխանեց․ «Եթե ՊՆ-ն հնարավորություն ունենար ընդհանրապես չէր տարածի լուրը և անգամ կհերքեր, բայց քանի որ համացանցային ժամանակներում հնարավորություն չունեն թաքցնելու ինֆորմացիան՝ ստիպված արձագանքում են։ Իհարկե, կա նման մտավախություն և անհանգստություն, բազմաթիվ քննվող գործերով հենց առաջին ժամերին են, որ տեղի են ունենում կոծկման պրոցեսները։ Չեմ կարող պնդել, որ այս դեպքը ևս այդպիսին է եղել, բայց փորձը ցույց է տալիս, որ առաջին կոծկումները, թե ինչ ուղղով պետք է ընթանա «պաշտոնական» վարկածը, որոշվում է առաջին ժամերին և չեմ բացառում, որ նման բան կարող էր տեղի ունենար, հատկապես, որ շատ մեծ փորձ ունեն, քանի որ շարունակում են պաշտոնավարել մարդիկ, որոնք ժամանակին շարքային քննիչի կարգավիճակում շատ այդպիսի պրոցեսների են մասնակից եղել, իսկ այսօր զբաղեցնում են բարձր պաշտոններ»,- նշեց իրավապաշտպանը։

Նկատենք, որ շատ արագ, հենց դեպքի հաջորդ օրը, կազմակերպվեց բանակում զոհ դարձած զինվորի հոգեհանգստյան արարողությունը։ Հարց է առաջանում՝ անհրաժեշտությու չկա՞ր դատաբժշկական փորձաքննություններ իրականացնելու։ Ի պատասխան մեր դիտարկման՝ Կիրապետյանցը նշեց, որ կասկածելի շատ բաներ կան․ «Նորություն չէ, որ տարբեր տեսակի հանցագործություններում ներգրավված են եղել նաև բժիշկները և հիմա էլ ձեռքիս տակ կան գործեր, որտեղ ակնհայտորեն երևում է, որ դատական բժիշկներն ու փորձագետները կեղծել են դատաբժշկական փորձաքննությունները։ Որքան էլ ՊՆ նախարարը կամ ՔԿ նախագահը գովերգեն բարեփոխումները փաստն այն է՝ ունենք գործեր, որոնք քննիչների, դատախազների, դատաբժիշկների, փորձագետների հանցավոր գործողությունների արդյունքում կոծկվել են ապացույցներ»,- ասաց Կարապետյանը։ 

Ինչ վերաբերում է նման դեպքերից հետո մեղավորներին պատասխանատվության ենթարկելուն, ապա իրավապաշտպանը նկատեց, որ եթե անգամ որևէ մեկը պատասխանատվության է ենթարկվել, ապա դա եղել է ոչ համարժեք կատարված դեպքին․ «Այո, կան պատասխանատվության ենթարկված մարդիկ, բայց դրա հակառակ կողմն էլ կա, կան նաև արդարացվածներ։ Նրանց, որոնց մեղադրանք է առաջադրվել զինվորի ինքնասպանության հասցնելու կամ սպանության մեջ մեղադրելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար՝ կեղծիքներով ազատվել են»։  

Իրավապաշտպանի խոսքով՝ զինվորների գործերով պաշտոնական վարկածը գրեթե երբեք չի համապատասխանում իրականությանը։ Ըստ նրա՝ քանի որ զինվորականները և՛ քննչականում, և՛ դատախազությունում ուսադիր են կրում, իրենք էդպես են պատկերացնում ուսադիրի պատիվը պաշտպանելը և իրենց պատկերացման մեջ ուսադիրի պատիվը պաշտպանելը նշանակում է հանցագործություն կատարած մարդկանց զերծ պահել պատասխանատվությունից, սակայն դա հակառակ էֆեկտն է ունենում։

Ըստ Կարապետյանցի՝ միջանձնային միջադեպերը բանակում բացառելու համար աշխատանքներ պետք է տարվեն, ինչը չի արվում․ «Երբ ատելության խոսք է հնչում ԱԺ-ի ամբիոնից, պաշտոնյաների կողմից, սա չի կարող անհետևանք մնալ։ Ես չէի պնդի, որ միջանձնային լարվածությունը նոր է բանակում ավելացել, բայց որ մեծ ծավալի է հասել՝ ակնհայտ է։ Սա բացարձակ անպատասխանատվության, սեփական դիրքը, պաշտոնը, կարգավիճակը չգիտակցեու հետևանք է ևև անպատժելիությունը բանակում»,- ասաց իրավապաշտպանը՝ ընդգծելով, քանի դեռ որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվում կամ ամբողջ ծավալով չի ենթարկվում, թույլ են տալիս ենթադրելու, որ դեպքերը կկրկնվեն։ 

Կարապետյանցն անդրադարձավ նաև սահմանին հերթապահության ժամանակ քնած և դրա պատճառահետևանքայն կապով սպանված կամ ինքնասպան եղած զինծառայողների դեպքերին՝ նշեց, որ նախ պետք է հասկանալ, թե ինչո՞ւ է զինվորը քնում․ «Միգուցե այդ զինվորի համար պայման չկա՞, որ մինչև հերթափոխի անցնելը հասցնի հանգստանալ։ Իսկ միգուցե կարգապահությո՞ւն չկա, որ դիրք բարձրանալուց առաջ քնի, հանգստանա, քանի որ ամբողջ գիշեր կանգնած մնալը սարսափելի աշխատանք է։ Ինչ որ մեկը հետևո՞ւմ է այդ գործընթացին, թե՞ միայն քրեական ենթամշակույթի բարքերը տարածելով են հարց լուծում,- ասաց իրավապաշտպանը՝ եզրափակելով, որ դեպքերը նախապատմություն ունեն և միայն զինվորի քնելու հարցը չէ, դրան նախորդող իրադարձություններ, դեպքեր են տեղի ունեցել։ 

Սոնա Հարությունյան

Մանրամասները՝ տեսանյութում

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արգելվել են օնլայն խաղադրույքները «Տիզը» մահացավ, մյուս 3 «գողականներն» արդարացվեցին․ ինչ եղավ «Զոն նայող Անդուլիկի» գործով Քչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումը Ուկրաինան առաջին անգամ մարտական ռոբոտներ է կիրառել ռուսական զորքերի դեմ Դոնբասում Սեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին Ռուսաստանը չի պատրաստվում դադարեցնել պատերազմը․ Զելենսկի Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Գերմանիայում մաքսավորները գեղեցկության սրահներում ստուգումներ են անցկացրել՝ անօրինական աշխատողներ գտնելու համար Լավրով․ Թուրքիան չի կարող փոխանցել կամ վաճառել С-400-ներն առանց Ռուսաստանի համաձայնության Հաջորդը Վանա լիճն է. Սևանը հատած լողորդը՝ ռեկորդի, առաջին զգացողության և նոր մարտահրավերների մասին (տեսանյութ) Ներկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ Բադալյան Փարիզում մահացել է Գվինեայի նախկին վարչապետ և ընդդիմության առաջնորդ Սիդյա Տուրեն Իտալական ռազմական մեքենան կրակել է յուրայինների ուղղությամբ Կաթողիկոսի թեկնածու էլ ՔՊ-ն կունենա. Փաշինյանը ինչ վատ տարբերակ է իրենց համար. Իշխանյան (տեսանյութ) Երևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներին Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է 6 տարի անց կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները, Սանկտ ՊետերբուրգումԼավրովն ու Գերմանիայի ԱԳ նախարարը հանդիպել են 4,5 տարվա ընդմիջումից հետո Լեհաստանում քահանայի սպանության համար ձերբակալվել է Ուկրաինայի քաղաքացիԱյգեստանի դպրոցում 6 աշակերտի ինքնազգացողությունը վատացել է․ վարչական ղեկավարը հայտնել է պատճառըԲռնցքամարտի օլիմպիական չեմպիոնը կալանավորվել էՀայաստանն ու Կիպրոսը ցանկանում են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և առևտրի ոլորտներում 40 տարի բանտում անցկացնելուց հետո արդարացվել է Բացվել է վայրի կենդանիների վերականգնման առաջին պետական կենտրոնըԱրգելք Թուրքիայում գտնվող հայաստանցիներին․ ՌԴ բանակը նոր բնակավայրեր է վերցրել վերահսկողության տակ (տեսանյութ) Ֆինլանդիայի նախագահին ռազմական տրիբունալ են կանխատեսել՝ Ուկրաինային աջակցելու մասին հայտարարությունից հետոԻնքնաթիռում ուղևոր է մահացել. Ի՞նչ է հայտնիՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռիում և Կոտայքում Գիտնականները պարզել են, որ երկրային բակտերիաները կարող են գոյատևել Սատուրնի արբանյակ Էնցելադի պայմաններումԹրամփը մերժել է Օրմուզի նեղուցով նավարկության վերաբերյալ Իրանի առաջարկըՎարձակալած բնակարանում հայտնաբերվել են Ռուսաստանի և Ֆրանսիայի քաղաքացիների մարմիններըԻրանն իր ռազմական կարողությունների մի մասը տեղափոխել է ստորգետնյա օբյեկտներ Իրանի անսպասելի քայլը, Փհենյանի սպառնալիքը և Զելենսկու բացահայտած գաղտնիքը (տեսանյութ) Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավոր Ոչնչացվել է պաղպաղակի խոշորագույն արտադրողի պահեստըԱթենքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի Հայտնի է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և բարձրաստիճան հոգևորականների գործով հերթական նիստի օրը ՌԴ տիեզերագնացների կազմում առաջին անգամ հայ կա․ ո՞վ է Էնդոկրինոլոգը բացատրել է, թե ինչպես է վահանաձև գեղձի աշխատանքն ազդում առողջության վրա Թրամփի տարօրինակ ժեստը, Աթենքի պայթյունը, Բանգկոկը՝ ջրի տակ․ ցնցող կադրեր (տեսանյութ) Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդինԳելենջիկի օդանավակայանում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվելՀԱՊԿ զորախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զորավարժությունների Բաքվի նոր քայլերը, Մոսկվայի գազի ուղերձն ու Հայաստանի եվրոպական շրջադարձը (տեսանյութ)Երկաթուղային մալուխների վնասման պատճառով Գերմանիայում խաթարվել է միջքաղաքային գնացքների հաղորդակցությունը Ամերիկյան հետախուզական ինքնաթիռն ավելի քան չորս ժամ թռիչքներ է իրականացրել Սև ծովի երկնքումԹրամփը և Սի Ծինփինը համաձայնության են եկել Մելոնին մերժել է Մակրոնի՝ Հռոմի պապի հետ հանդիպման հրավերը
Ամենադիտված