Վահագն Վերմիշյանն արդարացվեց 2 դրվագով, սակայն 8 տարի ազատազրկման հրահանգը չվերացվեց․ պաշտպան
ԻրավունքՔաղաքաշինության կոմտեի նախկին ղեկավար Վահագն Վերմիշյանը արդարացվեց 2 դրվագով, սակայն 8 տարի ազատազրկման հրահանգը չվերացվեց: Այդ մասին հայտնում է նրա պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը։
«Պատճառը ուժերի անհավասար լինելն էր` 5-ը ընդդեմ 1: Գործով մեղադրանքի կողմում գտնվում էին երկու դատախազ (Ծովակ Մնացականյան,Դավիթ Աղաջանյան) և 3 դատավոր (Կարեն Ամիրյան, Արմեն Հովհաննիսյան, Մեսրոպ Մակյան): Մնացած բոլոր պարզաբանումները մենք կտանք վերջին երեքի կողմից «որոշում» անվամումը կրող A4 ֆորմատի թղթերը ստանալուց հետո»,- նշել է նա։
Ըստ մեղադրանքի՝ Վահագն Վերմիշյանը, 2019 թվականի մարտի 21-ից զբաղեցնելով Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնը, 2019թ. սեպտեմբերից մինչև 2020թ փետրվարի 5-ն ընկած ժամանակահատվածում իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները և խախտելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի պահանջները՝ զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչպես նաև ստացել է խոշոր և առանձնապես խոշոր չափերի հասնող կաշառք, պաշտոնեական դիրքն օգտագործելով խարդախությամբ հափշտակել ուրիշի՝ խոշոր չափերի հասնող գույքը։