Շտապօգնության մեքենային չզիջելն առաջացնում է տուգանք 20 հազար դրամի չափով. ՆԳՆ
ՀասարակությունՎարորդները պարտավոր են կապույտ գույնի առկայծող փարոսիկ և հատուկ ձայնային ազդանշան միացրած շտապօգնության մեքենայի մոտենալու դեպքում զիջել ճանապարհը`տրանսպորտային միջոցի անխոչընդոտ անցումն ապահովելու համար: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարությունը։
«Ճանապարհը չզիջելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով՝ 20 000 դրամ:
Իսկ զիջելու ընթացքում որևէ իրավախախտում կատարելը այլ հնարավորության բացակայության դեպքում տուգանքի նշանակում չի առաջացնում։
Զիջի՛ր ճանապարհը․ րոպեն կարող է կյանք արժենալ»,֊ասված է հաղորդագրության մեջ։