Մրցույթներում ամեն բան կարող է պատահել․ Հռիփսիմե Հակոբյան (տեսանյութ)
ԺամանցԵրգչուհի Հռիփսիմե Հակոբյանն Ինստագրամի իր էջի «սթորի» բաժնում անդրադարձել է «Մանկական Եվրատեսիլ 2024»–ին իր որդու՝ Լեոյի մասնակցությանը։
«Եկել եմ ձեզ իմ շնորհակալությունը հայտնեմ այդչափ քվեարկելու համար։ Մրցույթներում ամեն բան կարող է պատահել։ Բոլորս էլ հասկանում ենք՝ կարևորն այն է, որ Լեոն վայելում է ձեր սերը, ջերմությունը, յուրաքանչյուրիդ լավ խոսքը։ Հավատացեք՝ Լեոն կարդում է, ոգևորվում»,– նշել է նա։
Հիշեցնենք, որ Վրաստանի ներկայացուցիչը հաղթեց Մադրիդում անցկացվող «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում՝ «Մայրիկիս» երգով, իսկ Հայաստանը ներկայացնող 10-ամյա Լեո Մկրտչյանը զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը՝ ստանալով 125 միավոր։
Լեոն կատարեց «Cosmic Friend» երգը։