Թայսոնին հաղթած բլոգեր Փոլը Մաքգրեգորին առաջարկել է մենամարտել
Սպորտ
Բլոգեր Ջեյք Փոլը, ով հաղթել էր Մայք Թայսոնին, X սոցիալական ցանցի իր էջում մենամարտ է առաջարկել խառը մենամարտերի իռլանդացի մարտիկ Քոնոր Մաքգրեգորին։
«Հարգելի Քոնոր, գիտեմ, որ դու իմ թիմին ասել ես, թե կմենամարտես ինձ հետ միջին քաշային կարգում: Դա երբեք տեղի չի ունենա: Բայց արի MMA մենամարտ անցկացնենք: Առանց քաշային կարգի, ինչպես նախկինում էր: Բայց դու չես ուզում»,- գրել է Փոլը։
Ավելի վաղ՝ նոյեմբերի 16-ին, 27-ամյա Փոլը մենամարտում հաղթել էր 58-ամյա Մայք Թայսոնին։ Հաղորդվում է, որ մենամարտի համար Փոլը վաստակել է 40 միլիոն դոլար, իսկ Թայսոնը՝ 20 միլիոն դոլար:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան