Երեւանում կկայանա Շառլ Ազնավուրին նվիրված «Մսյո Ազնավուր» ֆիլմի պրեմիերան
ՀասարակությունԵրևանում նոյեմբերի 17-ին կկայանա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված «Մսյո Ազնավուր» ֆիլմի պրեմիերան: Այս մասին հայտնում են «Ազնավուր» հիմնադրամից՝ մանրամասնելով, որ ֆիլմի պրեմիերային մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել գլխավոր դերակատար Թահար Ռահիմը։
Հատուկ պատվիրակության կազմում են Շառլ Ազնավուրի դուստրը՝ Կատյա Ազնավուրը, նրա ամուսին Ժան Ռաշիդ Կալուշը, ով ֆիլմի պրոդյուսերներից է, ռեժիսոր Մեհդի Իդիրը, պրոդյուսերներ՝ Էրիկ և Նիկոլա Ալթմայերները և այլ հյուրեր։